2012-ին մայրանալ պատրաստվող հայտնիներին BRAVO.am-ն արդեն ներկայացրել է: Այսօր հերթն այն զույգերինն է, որոնց ընտանիքները համալրվել են հենց 2011-ին:
Հ.Տ. Հայկոյի ընտանիքը
Սկսենք մերոնցից` հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից:): “Փետրվարի 13-ի առավոտյան ժամը 9:30-ից 9:40 ընկած ժամանակահատվածում ծնվեց: Տյառնընդառաջ օրով ինձ ու ամուսնուս հրաշալի նվեր էր”,- BRAVO.am-ին ասել էր Քնարիկ Զաքարյանը: “Չորս տարբերակ” խմբի երգչուհին ամուսնուն` Կարենին, որդի է պարգեւել: Դերասանուհու համար “առաջին պլանում Տիգրանն է”:
Հ.Տ. Հայկոն հայր դարձավ 25 տարեկանում: Ջեսիկա Հ.Տ. Հայկոյի Մարգարյանը ծնվել է ապրիլի 21-ին: Հայկոն դստերը Ջեսիկ է ասում, նմանեցնում է կնոջը, վերջերս էլ նկարահանել է իր տեսահոլովակում:):
Հայկո եւ Անահիտ Սիմոնյան հայտնի զույգը որդի ունեցավ մայիսի 18-ին: “Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Դեռ շոկի մեջ եմ”,-տղայի ծննդից ժամեր անց BRAVO.am-ին ասել էր:): Հետագայում մեզ հետ հարցազրույցում Անահիտն էլ խոստովանել էր, որ երգիչը հոգատար հայրիկ է: Նշենք, որ զույգն առաջնեկին Արման է անվանել:
Հայկոն, Անահիտ Սիմոնյանն ու փոքրիկ Արմանը
Հունիսի 24-ի առավոտյան ժամը 9:40-ին լույս աշխարհ է եկել փոքրիկ Առնոն` “Vitamin” ակումբի հումորիստ Արամ MP3-ի եւ Աննայի առաջնեկը: “Դեմքի միմիկաներին նայելով` հասկացանք, որ Առնո անունն իրոք համապատասխանում է: Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հետ չենք կապում: Նաեւ շատ քիչ են այդ անվամբ մարդիկ, ասենք, դասարանում ասում են Արմեն, չորս հոգի ոտքի է կանգնում, իսկ Առնո անունից դժվար այդքան շատ լինի:)”,- ասել է հումորիստ-երգիչը:
Հեռուստահաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանը դուստր ունեցան օգոստոսի 10-ի առավոտյան: Զույգը փոքրիկին անվանել է Ադել:): “Ժամանակի ընթացքում երեխան մեկին է նմանվում, այդ մեկն էլ հաստատ իր պապան է. շատ նման է Սուրոյին: Ադելը շատ է սիրում ժպտալ, ծիծաղել, լողանալ: Հանգիստ երեխա է, գիշերները կարողանում ենք քնել: Իմ առաջին բալիկն է, բայց կարողանում եմ ինքնուրույն պահել, որովհետեւ Ադելի հետ շատ հեշտ է”,- BRAVO.am-ի հետ զրույցում վերջերս նշել էր Յանան:
Յանան դստեր հետ
Սեպտեմբերի 13-ին ժամը 20:00-ին Լիլի Էլբակյանն ու ռեփեր Համոն առաջին անգամ ծնողներ դարձան: Ռեփեր Համոն ծննդաբերության ընթացքում դերասանուհու կողքին է եղել՝ ձեռքը բռնած:): Զույգը դստերն Էլմիրա է անվանել` Համոյի մայրիկի անունով:
Լրագրող-մոդել Անի Քոչարն ու “Աշխարհն առանց արգելքների” h/կ նախագահ Արման Մուշեղյանի առաջնեկը ծնվել է այս ամիս` դեկտեմբերի 3-ին: Զույգը որդի է ունեցել, որին անվանել են Դավիթ:
Այս տարի համալրվել է նաեւ ամերիկաբնակ հայտնի պարող Միհրան Կիրակոսյանի ընտանիքը, այն էլ միանգամից երկու անդամով: Միհրանը երկվորյակների հայր է դարձել ու կնքել աղջիկներին Լիլի եւ Սոֆյա անուններով:
Միհրան Կիրակոսյանը Լիլիի եւ Սոֆյայի հետ
Արտասահմանյան “աստղերի” նորածինների մասին. 2011 թվականի նոյեմբերի 25-ին ծնվել է երգչուհի Լիլի Ալենի եւ իր ամուսնու` Սեմ Քուփերի առաջնեկը: 2008 թվականին երգչուհու հղիությունը ընդհատվել է 6 ամսականում:
Հոկտեմբերի 19-ին ծնվել է Ջուլիա Բրունի-Սարկոզին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ առաջին տիկին, մոդել Կարլա Բրունիի դուստրը: Զույգն արդեն հայտնել է, որ թույլ չի տա` աղջիկը մեծանա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: “Լուսանկարելու համար չեմ երեխա ունեցել: Որպես Ֆրանսիայի առաջին տիկին` ավելի հաստատուն եմ դարձել դիրքորոշմանս մեջ”,-ասել է Կարլան: Հիշեցնենք, որ սա Բրունիի երկրորդ երեխան է: Մոդելն առաջին անգամ ծննդաբերել է 2001 թվականին, երեխայի հայրը փիլիսոփա Ռաֆայել Էնտովենն է, իսկ չորրորդ անգամ հայր դարձած Սարկոզին երեք երեխա ունի նախորդ երկու ամուսնությունից:
Կարլա Բրունին եւ Նիկոլա Սարկոզին
Այս տարի առաջին անգամ հայր դարձավ 51-ամյա դերասան Հյու Գրանտը: Դստեր մայրը չինացի դերասանուհի Թինգլան Հոնգն է: Հյուն եւ Թինգլան ամուսնացած չեն, նրանց կապում են միայն ընկերական հարաբերությունները:
Սեպտեմբերի 2-ին նախկին “Spice Girls'' խմբի անդամ Մել Բին երրորդ անգամ մայրացավ: 36-ամյա երգչուհին խոստովանել է` չի հպարտանում, որ երեխաները տարբեր հայրեր ունեն, սակայն ցանկանում է բազմազավակ մայր լինել:
Ջեսիկա Ալբա եւ Քեշ Վարեն հայտնի զույգի երկրորդ դուստրը ծնվել է օգոստոսի 13-ին: Աղջկան անվանել են Հեւեն Գարներ Վորեն: Հուլիսի 9-ին ծնվել է Բեքհեմների չորրորդ երեխան: Երերք տղայի ծնողներ Դեւիդն ու Վիկտորիան դուստր են ունեցել: Հարփեր Սեւեն, այսպես են անվանել ծնողները փոքրիկին, որը արդեն հասցրել է Հոլիվուդի ամենաոճային երեխաներից մեկը դառնալ:
Վիկտորիա Բեքհեմը դստեր հետ
Դերասանուհի Նատալի Փորթմանն ու Բենջամին Միլփիդը ծնողներ են դարձել հունիսի 15-ին: Տղան քաղաքացիական ամուսինների առաջնեկն է:
Երգչուհի Փինքն ու Քերի Հարթը բաժանվում, կրկին միանում էին: Զույգը վերջիվերջո ամուսնացավ, եւ 2011 թվականին ծնվեց զույգի առաջնեկը: “Դիմավորեք մեր նորածին դստերը` Վիլոու Սեյջ Հարթին: Նա հայրիկի նման գեղեցիկ է”,- նշել էր Փինքը:
Երկվորյակներ է ունեցել Մրայա Քերին: Մոնրո եւ Մորոքան Սքոթ Քենոնները ծնվել են ապրիլի 30-ին: Ծննդաբերությունից հետո երգչուհին երկար ժամանակ փորձում էր նիհարել, ինչը իրեն հաջողվեց:
Միրանդա Քերը
Հայտնի մոդել Միրանդա Քերն ու դերասան Օրլանդո Բլումը ամուսնացել են 2010 թվականին: Այս տարի ծնվել է զույգի առաջնեկը` Ֆլին Քրիստոֆեր Բլանչարդ Քոփլենդ Բլումը: Միրանդան արդեն վերականգնել է անզուգական կառուցվածքը, իսկ ընտանիքը երջանիկ տեսք ունի:
Հայտնի դերասաններ Խավիերն ու Պենելոպա Կրուզն առաջին անգամ հանդիպել են մոտ 20 տարի առաջ: Բազմաթիվ սիրավեպերից հետո դերասանները հասկացան, որ հենց միմյանց մեջ կարող են իրական սեր գտնել:): Զույգն ամուսնացել է 2010 թվականին, իսկ Լեո Բարդեմը ծնվել է հունվարի 20-ին:)
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` BRAVO.am եւ Glamour Magazine
Հայկոյի եւ որդու թոփ լուսանկարը` "NewMag" ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: