Էմիլ Մարկն օրեր առաջ է վերադարձել ամառային ճանապարհորդությունից: Նա տպավորություններով կիսվել է BRAVO.am-ի հետ` խոստովանելով, որ հավատարիմ է մնացել իր նախասիրությանը` առաջին հերթին այցելելով Ֆրանսիա:):
Էմիլ Մարկը
“Այս անգամ մեկնել էի Նիցցա, Մարսել եւ Մոնակո, հանգստացա նաեւ Լազուրե ափին: Բազմիցս եղել եմ Ֆրանսիայում, բայց հիմնականում աշխատանքային այցով, իսկ այս անգամ վայելեցի հանգիստս: Սա այն երկիրն է, որտեղ մշտապես կարելի է նոր բաներ բացահայտել: Տիրապետում եմ ֆրանսերենին եւ շատ եմ սիրում ֆրանսիական մշակույթը”,-նշել է Էմիլ Մարկը:
Էմիլ Մարկը
Ֆրանսիայում ութնօրյա հանգստից հետո մոդելը մեկնել է Մալթա եւ այնտեղ անցկացրել ինն անմոռանալի օր:).“Էքստրիմի սիրահար չեմ, բայց Մալթայում շատ բարձր ժայռից նետվեցի ջուրը: Եղանակը բարենպաստ չէր, ինքս ինձ վրա զարմացա, բայց հասկացա` երբ մի բան որոշում եմ, անպայման իրականացնում եմ”:
Էմիլ Մարկը
Էմիլ Մարկի` նախորդ անգամ Մարսելում իրականացված ֆոտոշարքը ներկայացրել ենք: Նրա խոսքով` նոր մի շարք առաջարկներ ունի, որոնց մասին հասցրել է մտածել ամառային արձակուրդի ընթացքում.“Այս օրերին ոչ միայն հանգստացա, այլ պլանավորեցի գործնական քայլերս: Արդեն պատրաստ եմ իրականացնել գաղափարներս”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմիլ Մարկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: