Աշխարհի տարբեր երկրներում ընդունված “Popcorn party” ձեւաչափն օրերս անցկացվել է նաեւ Երեւանում: Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը եւ Ռուզաննա Անդրեասյանը երգել են “popcorn” անձրեւի տակ, իսկ բացօթյա պարահրապարակում հավաքվածները եգիպտացորենի բոված հատիկները շաղ են տվել ու պարել նաեւ Dj Beatman-ի հնչեցրած ակտիվ ռիթմերի ներքո:):
"Popcorn" փարթիին
Հասմիկ Կարապետյանը BRAVO.am-ին պատմել է, որ ադի-բուդի սիրում է ուտել հիմնականում կինոդիտումների ընթացքում.“Այդ սովորությունը ձեռք եմ բերել Միացյալ Նահանգներում, բայց ավելի շատ սիրում եմ եփած եգիպտացորենը”,-ասել է երգչուհին ու նաեւ տեղեկացրել, որ օգոստոսին պատրաստվում է հանգստի մեկնել.““Շանթ”-ի առավոտյան եթերից հեռուստադիտողին չեմ ողջունի մեկ ամիս: Գուցե արձակուրդս արտերկրում անցկացնեմ”:
Հասմիկ Կարապետյանը եւ Beatman-ը
Նարեկ Բավեյանը մեզ հետ զրույցում հիշել է մանկության տարիներին իր մայրիկի պատրաստած համեղ ադի-բուդին.“Երբ թավայի մեջ ճտճտոցներ էինք լսում, անհամբեր սպասում էինք` երբ ենք ուտելու:): Փոքր ժամանակ ադի-բուդի էր, մեծացանք, դարձավ “popcorn”:)”:
Նարեկ Բավեյանը երգել է "Popcorn" փարթիին
Ռուզաննա Անդրեասյանն էլ նշել է, որ երբեմն տանն է ադի-բուդի պատրաստում.“Չնայած` առողջության համար վնասակար է ու շատ կալորիաներ է պարունակում: Հետաքրքիր ու խենթ իրավիճակ էր երգել, երբ շուրջդ ամբողջությամբ “popcorn” է”:
"Popcorn" փարթիին
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: