Հասմիկ Կարապետյանը սիրում է ամառը գուցե այն պարզ պատճառով, որ ծնվել է հուլիսի 4-ին:): Թե ինչպես է երգչուհին պատրաստվում անցկացնել իր ամառային արձակուրդները, նշել ծննդյան տարեդարձը եւ ինչ անակնկալներ է մատուցելու երկրպագուներին, նա պատմել է BRAVO.am-ին:
Հասմիկ Կարապետյանը
Ինչպե՞ս դիմավորեց ամառը
Ջերմություն ու արեւ սիրող մարդ եմ ու հենց ամռան ամիսներին է, որ ինձ լիարժեք ջերմացած եմ զգում: Բայց այս ամառը շատ անզգա եմ դիմավորել, քանի որ դեռեւս գտնվում եմ աշխատանքային պրոցեսի մեջ ու հստակ չգիտեմ` մեկնելու եմ հանգստի, թե` ոչ: Հնարավոր է` օգոստոսին “Շանթ” հեռուստաընկերության անձնակազմով արձակուրդ ունենանք: Ու քանի որ ես ամեն ինչ վերջին պահին եմ որոշում, հաջորդ ամսվա վերջին էլ նոր կսկսեմ մտածել, թե ուր գնամ. տարբերակներ շատ կան:):
Ինչպիսի՞ հանգիստ է նախընտրում
Լիարժեք միայն ծովափնյա վայրերում եմ կարողանում հանգստանալ: Բայց վերջին շրջանում այնքան նյութեր եմ կարդացել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության մասին, որ փոքր-ինչ մտափոխվել եմ ու գուցե համաձայնեմ հանգստանալ նաեւ անտառային գոտում:
Հասմիկ Կարապետյանը
Սպասում է անկանխատեսելի նվերի
Դեռ չգիտեմ, թե ինչպես եմ անցկացնելու ծննդյանս տարեդարձը, չնայած` ընդամենը մեկ շաբաթ է մնացել: Հնարավոր է` մտերիմ ընկերուհիներիս հետ մեկնենք իմ ամենասիրելի վայրերից մեկը` Դիլիջան: Իսկ ինչ վերաբերում է նվերներին, ես, ինչպես բոլոր հարցերում, նախընտրում եմ անկանխատեսելիությունը. ուզում եմ անկանխատեսելի մեկից անկանխատեսելի նվեր ստանալ:):
Հասմիկ Կարապետյանը
Որպես երգչուհի չի սպառվել
Փառք Աստծուն, որպես երգչուհի չեմ սպառվել: Վերջին ամիսների ընթացքում մի շարք երգեր են ծնվել, որոնք դեռ գտնվում են խոսքերի ստեղծման ու գործիքավորման փուլում: Համագործակցել եմ ԴերՀովայի հետ եւ ոչ միայն. փակագծերը չեմ ցանկանում բացել, որպեսզի անակնկալ լինի: Իսկ երգերից մեկը` “Որ կգամ”-ը, արդեն իսկ պատրաստ է: Այն ռոք-բալլադ է, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը` Վարդան Զադոյանը, իսկ երգի երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է “Dorians”-ի ստեղնահար Արման Փահլեւանյանը: Այս գործը շուտով կներկայացնեմ հանրությանը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի / BRAVO.am/
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: