Հասմիկ Կարապետյանն այսօր “ֆեյսբուքյան” իր էջում փոխել է կարգավիճակը` նշելով` հարաբերությունների մեջ է: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հաստատել է, որ անձնական կյանքում փոփոխություն է տեղի ունեցել, բայց ամուսնության մասին խոսելը դեռեւս վաղ է համարում:):
Հասմիկ Կարապետյանն ընտրյալ ունի
“Այո, ընկեր ունեմ: Հիմա երջանիկ եմ. սիրված եմ ու սիրում եմ, բայց սիրելիիս մասին դեռ չեմ ուզում պատմել: Երբ ամեն ինչ հստակ կլինի եւ հարաբերություններն օրինականացնենք, այդ ժամանակ ծավալուն հարցազրույց կտամ: Կարող եմ ասել, որ ընտրյալս ինչ-որ չափով կապ ունի իմ ոլորտի հետ”,-ասել է նա:
Ոմանք ենթադրություններ են անում, թե Հասմիկի սիրելին ԴերՀովան է, բայց երգչուհին ծիծաղելով նշել է, որ այդպես չէ.“Մենք ընկերներ եւ գործընկերներ ենք եւ շուտով կներկայացնենք նոր` “Սերը երկնքում” երգի տեսահոլովակը”:
Հասմիկ Կարապետյանն ընտրյալ ունի
Երգչուհին նաեւ հետեւյալն է հավելել.“Ստեղծագործական բուռն գործունեության մեջ եմ. օրեր առաջ տեղի ունեցավ վերոնշյալ երգի պրեմիերան, բայց այն դեռ համացանցում չկա, կարծում եմ` ավելի ճիշտ է միանգամից տեսահոլովակի միջոցով պատկերավոր ներկայացնել: Բացի այդ, հանդիսատեսին կներակայացնեմ իմ հեղինակային նոր երգերը”:
BRAVO.am
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: