×


Հասմիկ Կարապետյանը պատմել է իր ընտրյալի մասին :)

BRAVO.am-ն օրեր առաջ հայտնեց, որ Հասմիկ Կարապետյանն ընտրյալ ունի: Երգչուհին, չցանկանալով անձնականի մասին մանրամասներ հայտնել, միայն BRAVO.am-ի հետ բացառիկ հարցազրույցում համաձայնեց խոսել իր սիրելիի` երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի մասին:

Շանթ Կիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը


“Այժմ շատ երջանիկ եմ, սիրում եմ ու սիրված եմ, թե հետագայում ինչ կլինի, միայն Աստծուն է հայտնի: Կցանկանամ, որ ամեն ինչ իր տրամաբանական հունով ընթանա, ինչո՞ւ ոչ, նաեւ նոր կյանքի սկիզբ դառնա”,-նշեց Հասմիկը` հավելելով հետեւյալը.“Այն երգչուհիներից եմ, որ միշտ հանդիսատեսի հետ կիսվել է անձնական ապրումներով, բայց տարիների ընթացքում հասկացել եմ` հարկավոր չէ: Երբ կինը կամ տղամարդն ամենուրեք խոսում է իր կյանքի մասին, այն այլեւս անձնական չի լինում”:

Դետրոյթ քաղաքում բնակվող Շանթն օրեր առաջ է մեկնել Հայաստանից, իսկ հայրենքում գտնվելու ընթացքում սիրելիի եւ ԴերՀովայի հետ “Kami” ակումբում համերգ-փարթիի է մասնակցել.“Նրանք դիջեյական վահանակի մոտ էին: Ես ու ԴերՀովան ներկայացրինք նաեւ “Սերը երկնքում” երգը”,-տեղեկացրեց երգչուհին:

Հասմիկ Կարապետյանը


Հասմիկ Կարապետյանը BRAVO.am-ին պատմեց, որ ընտրյալի` այստեղ լինելու ընթացքում հասցրել են իրար ավելի լավ ճանաչել.“Այցելել ենք տեսարժան ու ժամանցի տարբեր վայրեր ինչպես Երեւանում, այնպես էլ քաղաքից դուրս… Ոչինչ արհեստականորեն չեմ թաքցրել, բայց բոլոր մտերիմներիս հետ դեռ չեմ հասցրել ծանոթացնել: Քանի որ ժամանակը քիչ էր, մենք պետք է ավելի շատ երկուսով լինեինք, շատ առումներով միմյանց հասկանայինք”:

Գեղեցիկ զույգը դեռ չի պատրաստվում ամուսնանալ, բայց մեկ հարցում համոզված են` եթե օրինականացնեն հարաբերությունները, կնքահայրը կլինի ԴերՀովան.“Քանի որ երկուսիս մտերիմ ընկերն է, վստահ եմ, որ մեզ չի մերժի:)”:

Հասմիկ Կարապետյանն ընտրյալի` Շանթ Կիրմիզյանի հետ եւ ԴերՀովան ու Ստեփանը


Երգչուհու խոսքով` իր սիրելին թեեւ Հայաստանում չի բնակվում, բայց հայրենիքում հաճախ է լինում.“Բացի անձնականից, նաեւ ստեղծագործական համագործակցություններ կունենանք: Երկուսս էլ երաժշտական աշխարհի մարդիկ ենք, շատ հնարավոր է` համատեղ նախագծեր իրականացնենք, մանավանդ, մեր ճաշակները նման են եւ մեր հայացքները համընկնում են”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Կարապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW