×


Հասմիկ Վերդյան.“Այս տարի անպայման կամուսնանանք”

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալային դերերով, սիրահարվում է իր չորս տարվա ծանոթին, նրանից ամուսնության առաջարկ ստանում եւ… Զույգն արդեն պլանավորում է համատեղ կյանքը:): Նա ընտրյալի հետ լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, նաեւ բացահայտել, թե ինչու է սիրում դեղինի երանգները:

Համիկ Վերդյանը եւ Կարեն Մարտոյանն այս տարի կամուսնանան


Սիրահարվելով ավելի իմաստուն ու բարի ես դառնում:  Սերը դեղատոմս է, որի միջոցով հաղթահարում ես բացասականն ու բոլոր դժվարությունները:

Խենթություններ առայժմ միայն սիրելիս է արել: Նրա կողմից արված ամուսնության առաջարկն ու մեր յուրօրինակ նշանադրությունը ասածիս ապացույցն են: Ես էլ հետագայում կանեմ. դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Ես ավելի զգացմունքային եմ, իսկ Կարենը հավասարակշռված է: Հենց դրանով միմյանց լրացնում ենք: Մենք, թերեւս, այն եզակի զույգերից ենք, ովքեր շատ նման են եւ նույն աշխարհայացքն ու ցանկություններն ունեն: Ուրախ եմ, որ հանդիպել եմ այս տեսակի մարդու, որի հետ ներդաշնակ միություն ենք ստեղծել:

Կարեն Մարտոյանը եւ Հասմիկ Վերդյանը


Մեր սիրո հիմքում անկեղծությունն է: Դա է հրաշալի հարաբերությունների միակ գաղտնիքը:

Այս տարի առաջին անգամ միասին նշեցինք սիրո տոները: Չնայած` կարծում եմ, որ սիրահարների համար յուրաքանչյուր օրն էլ տոն է:

Բոլոր զույգերի պես մենք էլ երբեմն վիճում ենք: Այդ վեճերը սովորաբար ծնվում են շատ չնչին բաներից:

Հաշտության առաջին քայլը ես էլ եմ անում:

Համիկ Վերդյանը եւ Կարեն Մարտոյանն այս տարի կամուսնանան


Հարսանիքի օրը դեռեւս հստակ չէ, բայց այս տարի անպայման կամուսնանանք:

Իմ երազած ընտանիքում պետք է փոխադարձ հավատ ու վստահություն լինի, ամուր միություն, որպեսզի հաղթահարենք փորձությունները:

Երեխաները որքան շատ լինեն իմ ընտանիքում, այնքան երջանիկ եւ ուրախ կլինեմ:

Հանուն սիրուս պատրաստ եմ միշտ սիրելիիս կողքին լինել: Դժվար պահերին Կարենը միշտ իմ կողքին է, ոգեւորում է ինձ: Նրա ուշադրությունից եւ իմ հանդեպ տածած զգացմունքից առավել մեծ նվեր չկա ինձ համար:

Հասմիկ Վերդյանն ու Կարեն Մարտոյանը


Եթե փորձեմ ներկայացնել մեր սերը գույնի միջոցով, այն միանշանակ կլինի դեղին: Այս գույնի մեջ արեւ կա, այն մեր սիրո նման բարի է, դրական, լուսավոր ու ջերմ:

Սիրում եմ վարդեր: Այն կարծես մեր սիրո ծաղիկը լինի` փշոտ է, բայց անուշահոտ ինչպես աղջիկը:

Վստահ կարող եմ ասել, որ պետք չէ վազել սիրո հետեւից:
Այն անսպասելի հանդիպում է, չնախատեսված պահ, որ առանց զգուշացնելու է գալիս մեզ այցի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Mon Amie” ծաղկի եւ դիզայնի սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW