“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում այսօր մեկնարկել է ամենամյա հարսանյաց ցուցահանդես-վաճառքը, որին մասնակցում են գեղեցկության, նորաձեւության, հարսանյաց, ծաղկի սրահներ, էսթետիկայի եւ SPA կենտրոններ, զարդերի, տորթերի ու դեկորատիվ իրերի խանութներ, տուրիստական ընկերություններ եւ այլն:
Հարսանյաց ցուցահանդես-վաճառք “Արմենիա Մարիոթ”-ում
Ի թիվս այլ ընկերությունների` DJ Վակցինան եւս մասնակցում է ցուցահանդեսին` ներկայացնելով “DJs for Wedding” ծառայությունը: Բացի այդ, նա ընդգրկվել է հարսանեկան մրցույթի ժյուրիի կազմում.“Այժմ հարսանիքներին դիջեյի ներկայությունը շատ պահանջված է”, - BRAVO.am-ին ասել է Արուսիկը` ավելացնելով, որ հյուրանոցի կողմից անցկացված մրցույթի հաղթող զույգին շատ է հավանել եւ հարսանիքին անվճար տրամադրելու է իր` դիջեյի ծառայությունները:
Հարսանյաց ցուցահանդես-վաճառք “Արմենիա Մարիոթ”-ում
BRAVO.am-ի հետ զրույցում հարսանյաց սրահների տնօրենները պատմել են այս տարվա հարսանեկան նորաձեւության թրենդների մասին: “MS” հարսանյաց սրահի հիմնադիր-տնօրեն Սյուզաննա Մարգարյանի խոսքով` այս տարի համաշխարհային բրենդների մոդելավորողներն առաջարկում վինտաժային, ռետրո հարսանյաց զգեստներ.“Կարծես, տատիկի սնդուկից հանած կաթնագույն զգեստներ լինեն, որոնց վրա գերակշռում են ժանյակները: Այլեւս նորաձեւ չեն փայլփլուն քարիկներով ճերմակ շորերը: Հարսնացուները նախընտրում են ժանյակներով քողեր ու գլխարկներ եւ հազվադեպ են պայուսակ ու ձեռնոց կրում, փոխարենն առաջարկում ենք հետաքրքիր ծաղկեփնջեր”:
Հարսանյաց ցուցահանդես-վաճառք “Արմենիա Մարիոթ”-ում
“Հարսիկ” սրահի տնօրեն Անահիտ Ավետիսյանը եւս ընդգծել է, որ այժմ ակտուալ են ժանյակներով զգեստները.“Լայն եւ ուռած զգեստների փոխարեն հիմա նորաձեւ են նեղ` ջրահարսի ոճի շորերը: Բայց կարծում եմ` ամեն հարս պետք է իր ճաշակով ընտրի եւ իր հավանած ու երազած զգեստը կրի: Հայ հարսնացուների նախասիրություններին հետեւելով` պետք է փաստեմ, որ հիմա ձեռնոցներն ու թագերը պահանջված չեն, բայց հարսները երկու քող են դնում, եկեղեցում` երկար, իսկ ռեստորանում` կարճ”, - ասել է Անահիտ Ավետիսյանը` հիշելով, որ իր հաճախորդներից մեկը զավեշտալի իրավիճակում է հայտնվել. “Երբ աղջիկը հարսի զգեստ էր ընտրում, չնայած մեր նախազգուշացմանը` որոշեց հագնել մի զգեստի կորսետը եւ մյուսի շրջազգեստը, բայց հարսանիքի առավոտյան պարզում է, որ տարբեր երանգների մեջ են ու իրար չեն համապատասխանում: Հարսանիքի առավոտյան եկել էր սրահ ու խուճապահար զգեստ էր ընտրում, որ չուշանար: Միշտ ասում եմ, որ պետք չէ նյարդայնանալ, ամուսնանալիս զգեստը չէ կարեւոր:)”:
Հարսանյաց ցուցահանդես-վաճառք “Արմենիա Մարիոթ”-ում
Ինչպես նշում են երկօրյա ցուցահանդեսի մասնակիցները` հարսանյաց ցուցահանդեսը համագործակցության ու գործնական կապերի դռներ է բացում, նաեւ նորապսակներին ներկայացնում են հարսանեկան արարողությունը կազմակերպելու տարբեր առաջարկներ:
Ապրիլի 14-ի երեկոյան հյուրանոցի “Արարատ” շքասրահում տեղի կունենա հարսանեկան զգեստների շոու-ցուցադրություն եւ կանցկացվի տարբեր մրցանակներով խաղարկություն, որի մասին BRAVO.am-ը կպատմի առաջիկայում:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: