Հովհաննես Ազոյանն այսօր Հայաստանում ամենապահանջված դերասաններից մեկն է. նա ակտիվ ներգրավվածություն ունի ինչպես հեռուստանախագծերում, այնպես էլ գեղարվեստական ֆիլմերում, խաղացել է նաեւ հումորային ներկայացումներում: Այս շրջանում վարում է “Հայաստանի ձայնը” շոու-ծրագիրը, նկարահանվում է “Տնփեսա” սիթքոմում, իսկ իր մասնակցությամբ “Քայլ ձիով” կատակերգությունը ցուցադրվում է Երեւանի կինոթատրոններում:
Հովհաննես Ազոյանը
BRAVO.am-ի հետ զրույցում դերասան-հաղորդավարն ասել է, որ իրեն “իր ափսեի մեջ” է զգում հատկապես գեղարվեստական ֆիլմերի նկարահանման հրապարակում.“Ինձ ավելի շատ դերասանական գործունեությունս է դուր գալիս: Հիմա արդեն հոգեհարազատ է այդ ոլորտը, չնայած, կար ժամանակ, երբ շոումենի դերում ավելի էի լավ զգում”:
Հովոյի համար ամենասիրելին “Poker.am” -ում կերտած կերպարն է.“Սա այն ֆիլմն է, որը դիտելիս ծիծաղում եմ: Ընդհանուր առմամբ մարմնավորածս հերոսներից ոչ մեկն ինձ նման չէ, որեւէ ընդհանրություն չկա դրանց եւ Հովհաննես Ազոյան անձնավորության միջեւ: Շատ չնչին էլեմենտներ կարող են համընկնել, բայց մեծամասամբ ստանձնել եմ դերեր, որոնք ինձ նման չեն”:
Հովհաննես Ազոյանը` կնոջ հետ
Դերասանի խոսքով` նկարահանման պրոցեսում հաճախ իմպրովիզներ է անում.“Բայց դրանք լինում են շտրիխների ձեւով: Այսինքն` որոշակի երանգ եմ հաղորդում դերիս”:
Մեր հարցին, թե ինչպիսին պետք է լինի ստեղծագործական առաջարկը, որպեսզի ընդունի այն, նա պատասխանել է.“Ինձ համար նախ կարեւոր է նոր մտածելակերպը եւ ֆինանսը: Ցանկացած հաջորդ ֆիլմ պետք է տարբերվի նախորդից, նորություն ունենա իր մեջ”:
Հովհաննես Ազոյանը` դստեր հետ
BRAVO.am-ը Հովհաննես Ազոյանից հետաքրքրվել է նաեւ, թե ինչ նորություններ են սպասվում առաջիկայում.“Հիմա վաստակած հանգստի շրջանում եմ: Նոր մտահղացումները պետք է հասունանան: Նախ պետք է սիրով զբաղվել, հետո նոր հղիանալ, կրել երեխային սրտի տակ ինն ամիս եւ ծննդաբերել: Այսպիսին է նաեւ նոր գաղափարների ծնունդը”:
BRAVO.am
Լուսանկարները` Հովհաննես Ազոյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: