×


Հովհաննես Բաբախանյան. “Չէի ուզում բաց թողնել իր գրկում լինելու թանկ վայրկյանները”

Դերասան, երգիչ Հովհաննես Բաբախանյանը կնոջ` դերասանուհի Մարի Մսրյանի եւ երեխաների հետ շուրջ երկու տարի է` Միացյալ Նահանգներում է: Արվեստագետների ընտանիքը հեռավոր երկրում էլ շարունակում է ստեղծագործել ու հաղորդակից մնալ հայ մշակույթին: Իր ստեղծագործական նորությունների, ընտանիքի ու  պլանների մասին Հովհաննես Բաբախանյանը պատմել է BRAVO.am-ին:

Հովհաննես Բաբախանյանը


Տեղափոխվելուս բուն պատճառը աշխատանքային հրավերներն էին: 2010 թվականի փետրվարի 12-ին արդեն Նյու Յորքում էի, իսկ երկու օր անց նշանակված էր առաջին համերգս` Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ: 6 ամսվա ընթացքում ունեցա 7 համերգ ու 2 ներկայացում:

Այնուհետեւ տեղափոխվեցինք Լոս Անջելես, որտեղ եւ հիմա ապրում եմ ընտանիքիս հետ ստեղծագործական բուռն կյանքով: Ունեմ հոլիվուդյան գործակալ, ով ինձ ներկայացնում է որպես դերասան ու երգիչ:

Ստեղծագործական. Այս ընթացքում “Luna” թատրոնում մի քանի անգամ խաղացել եմ “Մենահամերգ” ներկայացումը, 5 մենահամերգ եմ տվել հայկական առաջին  թատրոնում` “Շանթ”-ում: Այստեղ եմ խաղացել նաեւ “Իմ սեւ սիրտն ու սպիտակ հրեշտակը” ներկայացումը:

Հովհաննես Բաբախանյանը կնոջ` Մարի Մսրյանի հետ


Կինոյի ասպարեզում
քայլերս դեռ դանդաղ են, բայց հաստատուն:

Այժմ երգն է ամենամեծ կապն իմ ու ամերիկահայ հանդիսատեսի միջեւ: Այս տարիների ընթացքում հայերեն, անգլերեն, իսպաներեն լեզուներով հանդես եմ եկել ամենաճանաչված համերգասրահներում: Ելույթ եմ ունեցել տարբեր մշակույթներ ներկայացնող ազգերի մասնակցությամբ կազմակերպված համերգին` “Crystal Elernity” նավի վրա: Առաջնորդարանից  հրավեր ստացա մասնակցելու Արամ Առաջին կաթողիկոսի պաշտոնական այցի արարողությանը, որը կայացավ “Hilton Universal hotel”-ում: Ներկայացա Սայաթ-Նովայի ստեղծագործություններով:

Համագործակցում եմ հայտնի սաքսաֆոնահար Գարներ Թոմասի հետ: Նոյեմբերի 14-ին իր ջազ խմբի հետ համերգ ենք տվել հայտնի “JAX”-ում:

Հովհաննես Բաբախանյանը որդու հետ


Ընտանեկան. Կնոջս` Մարիի հետ այս ընթացքում հանդես եմ եկել Սարոյանի “Իմ սիրտը լեռներում է” ներկայացման մեջ, որտեղ խաղացել է նաեւ որդիս` Գոռը` Ջոնի դերում: Դստրերս` Լիա եւ էլլա Բաբախանյանները, որպես հանդիսավարներ են հանդես եկել վերջերս տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ:

Հովհաննես Բաբախանյանը կնոջ` Մարի Մսրյանի հետ


Ես մշտապես Հայաստանում եմ, ուղղակի մշտական աշխատանքս է Միացյալ Նահանգներում: Ընտանիքիս հետ հաճախ եմ գալիս Հայաստան: Վերջին անգամ ապրիլին ենք եղել հայրենիքում: Մորս շատ էի կարոտել. չէի ուզում բաց թողնել իր գրկում լինելու թանկ վայրկյանները:

Հաջորդ այցս կփորձեմ համատեղելմեծ համերգ-ներկայացմամբ, որպեսզի ներկայանամ իմ հանդիսատեսին, բարձրաճաշակ այն մարդկանց, որոնց ծափերով կայացել եմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Բաբախանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW