BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Շանթ”-ի “Քաղաքում” սերիալում Մխոյին մարմնավորող Հովհաննես Դավթյանը հունվարի 9-ին` իր 30-ամյակի օրը, Երեւանի ժամանցի վայրերից մեկում մտերիմների ու հարազատների համար հումորային շոու-ծրագիր ներկայացնելուց հետո ամուսնության անակնկալ առաջարկ է արել ընկերուհուն, ինչին հաջորդել է ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը:
Մառա Սարուխանյանն ու Հովհաննես Դավթյանը
“Հումորային տարբերակով փորձեցի ներկայացնել իմ կյանքը` ապահովելով հյուրերիս թեթեւ ու ուրախ ժամանացը: Անդրադարձա այն թեմաներին, որոնք անգամ մտերիմներիս համար ծածուկ էին մնացել, եւ, իհարկե, գեղեցիկ անակնկալ մատուցեցի Մառային”,-մեզ հետ զրույցում պատմել է դերասանը` հավելելով, որ կազմակերպչական հարցերում իրեն օգնել է “Bemel” ընկերությունը:
Հովհաննեսին հաջողվել է հուզել եւ անակնկալի բերել ոչ միայն սիրելիին` Մառա Սարուխանյանին, այլեւ դերասան-ամուսիններ Նարեկ Հայկազյանին եւ Ծովինար Մարտիրոսյանին, որոնք էլ դարձել են ամուսնության վկաները եւ իրենց ստորագրությամբ հաստատել զույգի` հարաբերություններն օրինականացնելու փաստը:
Հովհաննես Դավթյանը եւ Մառա Սարուխանյանը
Դերասանի խոսքով` սիրելիին առաջին անգամ հանդիպել է “Բանակում” սերիալի նկարահանման տաղավարում եւ չի էլ ենթադրել, որ իրենց ծանոթությունը ճակատագրական կլինի.“Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, սերիալում կարճ ժամանակ խաղալուց հետո տեղափոխվեց Մոսկվա, եւ շփվում էինք համացանցի միջոցով: Հաճախ հարցնում էի` ընկեր ունի, երբեմն էլ կատակում էի`ասելով, որ ես էլ ընկերուհի չունեմ, եւ առաջարկում էի գալ Հայաստան, որպեսզի ամուսնանանք: Տարիուկես առաջ, երբ արձակուրդի ժամանակ եկավ Երեւան, հանդիպեցինք ու հասկացանք, որ ընդհանուր շատ բան ունենք…”:
Հովհաննես Դավթյանը եւ Մառա Սարուխանյանը
Հովհաննես Դավթյանն ու Մառա Սարուխանյանն իրար հավերժ սիրելու խոստում կտան նաեւ Աստծո խորանի առջեւ.“Եկեղեցական եւ հարսանեկան մեծ արարողությունն իմ պարտականությունն է, որն անպայման կկատարեմ”,-նշել է դերասանը:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: