“Բանակում”, այնուհետեւ “Քաղաքում” սերիալում շուրջ 3 տարի Մխոյի հումորային կերպարն է կերտում Հովհաննես Դավթյանը եւ, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, սիրով է կատարում իր աշխատանքը.“Հեռուստադիտողից դերիս հետ կապված որեւէ դժգոհություն դեռ չեմ լսել”:
Հովհաննես Դավթյանը
Թեեւ հիմա նոր սերիաներ եթեր չեն հեռարձակվում, դերասանը տեղեկացրել է, որ մոտ տասն օրից, ամենայն հավանականությամբ, կվերսկսեն նկարահանումները: Թե հնարավոր ինչ փոփոխություններ կլինեն իր մարմնավորած կերպարի վարքագծում, նա դժվարանում է պատասխանել, փոխարենը նշել է, որ առանձնապես մեծ ցանկություն չունի, որ այդպիսիք լինեն:):
Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանը
Հովհաննեսը բացի սերիալային աշխատանքից, հիմնադրել է “HD Stand Սp Show”-ն, նպատակ ունի հանրությանը ճանաչելի դառնալ նաեւ որպես հումորիստ եւ ներկայացումներով հանդես է գալիս մայրաքաղաքի տարբեր ակումբներում. “Շնորհալի երիտասարդներից բաղկացած թիմ ունեմ: Մեր գործում կարեւորը տաղանդն ու շնորհքն է: Յուրովի մեկնաբանում ենք կենցաղային, սոցիալական տարբեր հարցեր եւ թեմաների արագ սպառվելու մտավախություն չունենք”:
Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանը
Գաբիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանի թատերական գործունեությունը առայժմ կսահմանափակվի հումորային այս ձեւաչափով.“Կոմերցիոն ներկայացումներում խաղալու, գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանում եմ, սակայն զբաղվածության պատճառով ստիպված մերժում եմ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Դավթյանի “ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: