Այսօր` հունվարի 19-ին, Հռիփսիմե Ելինյանի ծննդյան օրն է: Նախորդ տարի երգչուհու 30-ամյակի մեծ խնջույքին BRAVO.am-ն անդրադարձել է, իսկ այսօր պարզեցինք, որ նա 31-ամյակը չի նշելու:
Հռիփսիմե Ելինյանը
“Գյումրու դեպքերից շատ ենք ազդվել, եւ ծննդյան տոնը նշելու տրամադրություն չկա: Ընտանիքով մեկնել ենք քաղաքից դուրս` առօրյա հոգսերից կտրվելու համար”,-մեզ հետ զրույցում ասել է հոբելյարը:
Հռիփսիմե Ելինյանը եւ Գրիգոր Դանիելյանը
Հռիփսիմեին ամուսինը` հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը, սիրո հրապարակային խոստովանությամբ է շնորհավորել.“Իմ կյանքի իմաստ, քեզ սիրում եմ իմ կյանքից առավել: Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ կեսը, առանց քեզ ես կիսատ մարդ եմ։ Ծնունդդ շնորհավոր, միակս”:
Գրիգորի նվերը սիրելի կնոջն այս անգամ երգի տեսքով է.“Նա երգ է պատվիրել, որը շուտով պատրաստ կլինի, եւ կներկայացնենք հանդիսատեսին”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Ելինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: