Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանն արդեն յոթ տարի է` ապրում են մեկ հարկի տակ, նրանց ընտանիքում իշխում է սերն ու հոգատարությունը: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ ամուսնության հոբելյանների հետ կապված միայն հաճելի հիշողություններ ունի, այս անգամ էլ ամուսինն ու որդին ծաղիկներ են նվիրել, ինչպես նաեւ առավոտյան համեղ սուրճ պատրաստել իր համար:
Հռիփսիմե Ելինյանն ու Գրիգոր Դանիելյանը
Հումորիստ-դերասանն այս անգամ էլ գեղեցիկ եւ յուրահատուկ կերպով սեր է խոստովանել, Հռիփսիմեն էլ մեզ հետ զրույցում հայտնել է, որ լավ վերաբերմունքի արժանանում է ամեն օր.“Գրիգորն ամեն օր սիրո խոստովանություն է անում, բայց այնպես չէ, որ այդ խոսքերն ինձ համար սովորական են դարձել, հակառակը: Յուրաքանչյուր անգամ հաճելի է լսել”:
Գրիգորն ու Հռիփսիմեն` իրենց որդու հետ
Նրա խոսքով` իրենց 7-ամյա ընտանիքի երջանկության հիմքը սերն է: Սիրում են միմյանց՝ բոլոր թերություններով եւ առավելություններով: Վստահ են, որ երջանկությունը հստակ բանաձեւ չունի եւ յուրաքանչյուրի համար մի ձեւով է արտահայտվում. “Ընտանիքում չպետք է լինի ձեւականություն, գաղտնիքներ, իմն ու քոնը, ինչպես Գրիգորն էր նշել` պետք է լինել մեկ մարմին, մեկ ես”:
Գրիգոր Դանիելյանը` որդու հետ
Հիշարժան օրվա համար Հռիփսիմեն հատուկ նվեր չէր պատրաստել, քանի որ նվերներ անելիս առիթների չեն սպասում: Ընտանիքում կարծես ավանդույթ է դարձել յուրօրինակ անակնկալներ մատուցել միմյանց. Գրիգորն ու Ալբերտոն սիրում են հետաքրքիր ինչ-որ բան պատրաստել խոհանոցում, պարզապես հետո, երգչուհու խոսքերով, այնտեղ խառնաշփոթ է տիրում:):
Խոսելով ցանկությունների ու ապագայի պլանների մասին` Հռիփսիմեն հետեւյալն է նշել.“Երեքիս երազանքն է, որ հաջորդ տարի մեր ընտանիքն ավելանա եւս մեկով”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հռիփսիմե Ելինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: