×


Գրիգոր Դանիելյանի 34-ամյակին

Հռիփսիմե Ելինյանն անակնկալ խնջույք է կազմակերպել Գրիգոր Դանիելյանի 34-ամյակին

Հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը երեկ՝ հունվարի 11-ին, դարձել է 34 տարեկան: Տարեդարձի առթիվ խնջույքը, որի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը, երգչուհի Հռիփսիմե Ելինյանի անակնկալն էր ամուսնուն, ով որոշել էր այս հոբելյանը չտոնել:

«Ամուսնուս օրը բարձր տրամադրությամբ է սկսվել: Այս տարի առաջին անգամ նրա տարեդարձին ներկա էր նաեւ մեր կրտսեր որդին՝ Ռոբերտոն: Բացի դա, Ալբերտոն սոցցանցային իր էջում անակնակալ է մատուցել հայրիկին՝ շնորհավորելով նրան: Գրիգորն այնքան ուրախ էր, որ գրկել էր մեր տղաներին ու ասում էր, որ նրանք կյանքից ստացած ամենամեծ նվերներն են»,- պատմել է Հռիփսիմեն:

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը


Նա ամուսնու պատվին վերջինից գաղտնի երեկույթ է կազմակերպել. «Առավոտյան մի կերպ եմ նրան համոզել, որ սափրվի ու խնամված տեսքով տնից դուրս գա: Տարեդարձը նշելու ցանկություն ու հավես չուներ, ասում էր՝ 35-ամյակը կնշի: Մի կերպ համոզեցի, ու միասին եկանք մեր ստուդիա, որտեղից էլ՝ մոտակա ժամանցի վայրերից մեկը… Հյուրերի ցուցակը շատ սահմանափակ էր. մենք այնքան ընկերներ ունենք, որ, ցավոք, բոլորին հրավիրել չկարողացա: Հուսով եմ՝ անակնկալս նրա սրտով էր: Միասին հաճելի երեկո անցկացրինք»:

Գրիգոր Դանիելյանի 34-ամյակին


Հռիփսիմեն չի մոռացել նաեւ տոնական տորթի մասին.«Գրիգորը «LOVE is…» մաստակների սիրահար է, դրա համար էլ ծննդյան տորթը համապատասխան տեսք ուներ»,- եզրափակել է նա:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport