×


Հռիփսիմե Խուրշուդյանի ավագ որդու 6-ամյակն ու ապագա բալիկի սեռը

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի որդին՝ Աշոտը, դարձել է 6 տարեկան: Տղայի ծննդյան առթիվ ծնողները մեծ խնջույք չեն կազմակերպել, սակայն այն հիշարժան են դարձրել նախապես արված ֆոտոշարքով:

«Ամուսինս տանը չէր, եւ որոշեցինք մեծ ծնունդ չանել: Անցկացրինք օրն այնպես, ինչպես Աշոտն էր ցանկանում: Քրոջս եւ նրա աղջիկների հետ գնացինք մանկական սրճարան, օգտվեցինք ատրակցիոններից, եւ ոչ միայն»,-BRAVO.am-ին պատմել է Հռիփսիմեն եւ ավելացրել, որ լուսանկարահանումն օրերս են իրականացրել, որին ինքը եւս մասնակցել է:

Աշոտի տարեդարձին


Ինչպես արդեն հայտնել ենք, շուտով կծնվի Հռիփսիմեի երկրորդ երեխան: Հղիության 6-րդ ամսում գտնվելով՝ նա իրեն շատ լավ է զգում, ասում է՝ վերջիվերջո մարզուհի է եւ դիմանում է բոլոր դժվարություններին:

Նրանք արդեն գիտեն երկրորդ բալիկի սեռը. ամիսներ անց Աշոտին կմիանա եղբայրը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հռիփսիմեի անձանակն արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին