×


Մահացել է փոփ-թագուհի Ուիթնի Հյուսթոնը

“Գրեմմի” մրցանակաբաշխության նախօրեին` երեկ Միացյալ Նահանգներում վախճանվել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Փոփ երաժշտության թագուհու մահվան պատճառը չի հստակեցվում, նշվում է միայն` 48-ամյա Ուիթնիի դին սեփական թիկնապահը գտել է “Beverly Hilton” հյուրանոցի իր սենյակում: 

Ուիթնի Հյուսթոնը վերջին անգամ հանրության առջեւ է հայտնվել հարբած վիճակում (Լուսանկարը ֆիքսվել է հինգշաբթի երեկոյան` "Tru Hollywood" գիշերային ակումբի դիմաց)


Նշենք, որ ալկահոլի եւ թմրանյութերի կախվածությունից բուժվող երգչուհու առողջությունը վերջին տարիներին վատթարացել էր: Վատ ինքնազգացողության պատճառով չեղյալ էր հայտարարվել Հյուսթոնի` 2010-ի համաշխարհային տուրնեն, ինչից առաջ “աստղն” այնուամենայնիվ հասցրել է թողարկել իր կարիերայի ընթացքում հաջողված սկավառակներից մեկը:

2009 թվականին Ուիթնի Հյուսթոնի “I Look To You” սկավառակը “Billboard 200”-ի առաջին հորիզոնականում է եղել, այն գլխավորել է նաեւ Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի հիթ-շքերթները:

Մահացել է փոփ-թագուհի Ուիթնի Հյուսթոնը


Անվանի երգչուհին հաջողության գագաթնակետին է եղել 1993 թվականին, երբ թողարկվել է “Թիկնապահը” ֆիլմի “I Will Always Love You” սաունդթրեքը:

Գինեսի ռեկորդակիր Ուիթնի Հյուսթոնը համարվում է ամենից շատ  մրցանակ ունեցող երգչուհին. նրա 411 պարգեւներից 6-ը “Գրեմմի” են, 2-ը` “Էմմի”, 23-ը ստացել է “American Music Awards”-ի, 14-ը` “Billboard Music Awards”-ի շրջանակներում:

BRAVO.am

Աղբյուրը` Daily Mail


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW