×


Մայան, Սոֆյան, Մարիաննան, Սյուզին, Մերին եւ ուրիշներ` “Elite Life Fair 2013”-ին

Գեղեցիկ եւ շքեղ կյանքով ապրողների կամ դրան ձգտողների համար նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել “Elite Life Fair 2013” մեկօրյա ցուցահանդեսը: “Golden Palace” հյուրանոցային համալիրում միջոցառման բացումն իրենց թմբուկների զարկով ազդարարել են “Երեւանյան թմբուկներ” խմբի աղջիկները:

Մայա Պողոսյանը եւ Ավետիս Խախամյանը


6-րդ անգամ անցկացվող շքեղության ու նրբագեղության ցուցահանդեսի հյուրերին ներկայացվել են բարձրակարգ ապրանքանիշեր ու ապրանքատեսակներ: Երեկույթի հյուրերի թվում են եղել մշակութային գործիչներ, գործարարներ, երգիչներ, դերասաններ, որոնց կգտնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Սյուզի Մելիքյանը


“Էլ Հոլդինգ” ընկերության կազմակերպած միջոցառման այս տարվա հանդիսավարներն էին դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը եւ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որոնք հյուրերին ողջունել են եւ առաջարկել տաղավարներով շրջելիս ունկնդրել ջազ եւ բլյուզ երաժշտություն` “Imagine” բենդի եւ Սուրեն Առուստամյանի բլյուզ-բենդի կատարմամբ:

Մարիաննա Հովհաննիսյանը


Ցուցահանդեսին մասնակցող շուրջ 40 ընկերություն տաղավարներում ներկայացրել են իրենց արտադրանքը` թանկարժեք զարդեր, աքսեսուարներ, հարսանեկան պարագաներ, տորթեր, տեխնիկա, ինտերիերի ձեւավորման պարագաներ, ամանորյա աքսեսուարներ եւ այլն: “Elite Life Fair 2013”-ին ցուցադրվել են նաեւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում հայտնի “Chrome Hearts”-ի բարձրակարգ եւ ինքնատիպ ակնոցներն ու աքսեսուարները: Հայաստանյան գնորդներն այս բրենդի տեսականին շուտով հնարավորություն կունենան ձեռք բերել հենց երեւանյան խանութ-սրահից, որի բացումը տեղի կունենա դեկտեմբերին:

Սոֆյա Պողոսյանն` ամուսնու հետ


“Էլ Հոլդինգ”-ի փոխնախագահ Քրիստինե Սարգսյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս տարի ներկայացված ընկերություններից շատերը ցուցահանդեսին առաջին անգամ են մասնակցում.“Այս անգամ մեզ միացել են զբոսաշրջության ոլորտի շատ ներկայացուցիչներ: Բացառիկ երեւյթ է, որ հյուրերը նշանակված ժամը 19:00-ից շուտ են սկսել գալ: Որպես կազմակերպիչներ` մեզ համար կարեւոր է գործընկերների լավ տրամադրությունը”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW