BRAVO.am-ն նախորդ ամիս տեղեկացրեց, որ Արեւիկ Ալավերդյանը բալիկի է սպասում: Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհին այս օրերին կրկին Երեւանում է եւ հասցրել է նոր ֆոտոշարք իրականացնել: Ապագա մայրիկն իր գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող լուսանկարներն առաջինը մեզ է տրամադրել:):
Արեւիկ Ալավերդյանը
«Այս անգամ ամուսնուս հետ եմ եկել: Հայկի այցը նաեւ գործնական է, եւ որոշեցինք մի փոքր երկար մնալ ու հոկտեմբերին հայրենիքում հարազատներիս, ընկերներիս հետ նշել 30-ամյակս»,-ասել է նա:
Արեւիկը նշել է, որ փոքրիկն իրեն շատ լավ է զգում օդում:).«Փառք Աստծո, ինքնաթիռով ճամփորդելու հետ կապված խնդիրներ չունենք, եւ ամեն բան լավ է: Իհարկե, միայն բժշկի թույլտվությամբ եմ ինձ թույլ տալիս հաճախ ինքնաթիռ նստել»:
Արեւիկ Ալավերդյանը
Լուսանկարվելը երգչուհու ամենասիրելի զբաղմունքներից է, որը, հղիությամբ պայմանավորված, ավելի հաճախակի է դարձել:).«Եթե անկեղծ, երբեւիցե ինձ ավելի գեղեցիկ եւ կանացի չեմ զգացել, այդ պատճառով էլ ցանկանում եմ որքան հնարավոր է լավ ու ոճային լուսանկարներ ունենալ այս շրջանից: Այս անգամ նուրբ, հեքիաթային ֆոտոշարք եմ ներկայացնում, որի ամեն մանրուք ինքս եմ որոշել»:
Արեւիկ Ալավերդյանը
Արեւիկի առաջնեկը տղա է: Հետաքրքրվել ենք՝ արդյոք որոշել են փոքրիկի անունը. «Դեռ քննարկում ենք տարբերակները: Կարծես, ընտրություն կատարել ենք, բայց դեռ չեմ ուզում բարձրաձայնել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարե Ջան Մկրտչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: