BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 14-ին ծնվել է Մայքլ Քոթանջյանի առաջնեկը: 38-ամյա երգչի կինը` Աշխենը, ամուսնուն դուստր է պարգեւել:): Երջանիկ հայրիկը բարի լուրն իմացել է նկարահանման հրապարակում:
Մայքլ Քոթանջյանի կինը` Աշխենը, ամուսնուն դուստր է պարգեւել
“Զգացողություններս աննկարագրելի են: Իսկ հուզմունքս կրկնապատկվեց, որովհետեւ հայրիկիս մասին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում իմացա, որ ինքս հայր եմ դարձել: Հայրս, մայրս շատ երջանիկ են. երկար սպասված առաջնեկը ծնվեց”,-մեզ հետ զրույցում նշել է նա ու հավելել, թե հոլովակը, որի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, ներկայացվել է երեկ` Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում:
Փոքրիկի անունը Լիկա է:).“Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է իր ուղին եւ ճակատագիրն ունենա, դրա համար էլ որոշեցի մայրիկիս կամ մեկ ուրիշի պատվին չանվանել երեխայիս, այլ հատուկ իր համար անուն ընտրել: Երկար մտածեցի, փորփրեցի համացանցը եւ Լիկա անվան հետ կապված դրական շատ բաներ կարդացի: Այն նշանակում է ակտիվ, պոզիտիվ, դիվանագետ”,-ասել է Մայքլ Քոթանջյանը:
Մայքլ Քոթանջյանի կինը սկեսրայրի` Ռաֆայել Քոթանջյանի հետ
ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը եւս կիսվել է իր հույզերով. “Չափազանց երջանիկ եմ այս պահին, որովհետեւ առաջին անգամ պապիկ եմ դարձել: Կիսում եմ Մայքլի ընտանիքի երջանկությունը: Փորձի ժամանակ տեղեկացա, որ պապիկ եմ դարձել, զգացողություններս աննկարագրելի են”:
BRAVO.am-ը շնորհավորում է Քոթանջյանների ընտանիքին` Լիկային մաղթելով երջանիկ ու անհոգ մանկություն :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մայքլ Քոթանջյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: