Ամերիկահայի խոսելաոճով եւ միամիտ հարցերով է առանձնանում մյուս հերոսներից “Շանթ”-ի “Քաղաքում” հեռուստասերիալի Նիկան: Ավելի քան մեկ տարի այս կերպարը հումորային տրամադրություն է ապահովում ինչպես դիտողներին, այնպես էլ` նկարահանման հրապարակում: BRAVO.am-ը զրուցել է Նիկայի դերակատար Մանանա Գեւորգյանի հետ:
Մանանա Գեւորգյանը
Աշխատանքային հարցեր
Ծանոթանալով Նիկայի կերպարին` հավանեցի` իր բոլոր առավելություններով եւ թերություններով: Սկզբում այդ դերում հանդես գալը մի փոքր անսովոր էր, հիմա արդեն բավական հեշտ է եւ հաճելի:
Խաղիս վերաբերյալ այս ընթացքում դեռեւս բացասական ոչ մի արձագանք չեմ լսել: Կարծես սիրվել է հատկապես “օ, ինչ լավ” արտահայտությունս:
Նկարահանման հրապարակում զավեշտալի դեպքեր հաճախ են լինում: Օրինակ, երբ Նիկան միամիտ հարցեր է տալիս Վռամին, նկարահանող խումբը մի քանի անգամ դադարեցրել է աշխատանքը ու դուրս եկել տաղավարից` ծիծաղելու:
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում չեմ սովորել. հաճախել եմ դերասանի վարպետության անհատական դասընթացների:
Մանանա Գեւորգյանը
Պար եւ այլ նախասիրություններ
Սերիալին զուգահեռ զբաղվում եմ պարով: Չորս ամիս առաջ բացվել է պարային ստուդիա, որի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցը ես եմ: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք հաջողություններ գրանցել:
Մտադիր եմ նաեւ լողով զբաղվել, սակայն դեռեւս ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում իրագործել ցանկությունս:
Մանանա Գեւորգյանը
Սիրային հարցեր
Սիրտս այլեւս ազատ չէ, ես կասեի` զավթված է: Ինքս էլ չգիտեմ` ինչպես ստացվեց: Երեւի հանդիպել են իրար նման երկու մարդ: Շնորհակալ եմ Աստծուն, որ նա իմ կողքին է. ուշադիր, հոգատար, ուժեղ, գեղեցիկ եւ պարզապես լավ մարդ է: Գուցե հենց այս հատկանիշներով է գրավել:
Երկուսս էլ խանդոտ ենք: Ամեն օր խանդի տեսարաններ են լինում. շատ սիրելուց է: Մյուս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մանանա Գեւորգյանի անձնական արխիվից եւ Արտյոմ Tyoms Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: