Մանո Գրիգորյանն ընկերուհու հետ երեւանյան ակումբներից մեկում կազմակերպել էր աղջկական երեկույթ, որի մասնակիցները պետք է հետեւեին գլխավոր նախապայմանին եւ ներկայանային գլխարկով, մազակալով կամ վարսերի համար նախատեսված այլ աքսեսուարով:):
Մանո Գրիգորյանը եւ երեկույթի մասնակիցներից
“Երեկոն ավելի հետաքրքրացնելու համար կերպար ընտրելու հարցում հյուրերին երեւակայելու հնարավորություն տվեցինք: Կանանցից շատերը, այդ թվում` նաեւ ես, տարբերվելու համար գլխարկի փոխարեն կրում էի աքսեսուար: Միմյանց տեսնելով` ծիծաղեցինք, որ գլխարկներով փարթին վերածել ենք այլ բանի”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանուհին:
Դերասանուհի Մանո Գրիգորյանը
Մանոն առաջին անգամ չէ, որ երեկույթ է նախաձեռնում: Նա ամուսնու` դերասան Սարգիս Գրիգորյանի հետ զբաղվում է տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, “վիտամինցի” Վաչեի եւ Գայանեի ռետրո հարսանիքում նրանց մատը եւս խառն է:). “Հիմնականում փորձում ենք շեշտը դնել ոճային առանձնահատկությունների վրա: Մի քանի օրից մի հետաքրքիր զույգի հարսանիք ենք իրականացնելու. Սարգիսը թամադան կլինի, իսկ ես բեմադրել եմ պարերը”:
Մանո Գրիգորյանը, Աննա Պանին եւ երեկույթի մասնակիցներից
Դերասան-ամուսիններն այժմ նկարահանում են գեղարվեստական ֆիլմում, Սարգիսը գլխավոր դերակատարներից մեկն է, իսկ Մանոն մարմնավորում է ուկրաինացի դիպուկահարի.“Առաջին անգամ է, որ միասին նույն ֆիլմում ենք ընդգրկված:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: