×


Մանո Գրիգորյան.“Բաժանվել ենք բարիդրացիական ձեւով”

Մեկ տարի առաջ Նարբե Պողոսյան-Աստղիկ Ալավերդյան եւ Սարգիս-Մանո Գրիգորյաններ ամուսնական զույգերը հայտարարեցին համատեղ բիզնես հիմնելու մասին, որն իրենից ներկայացնում է հարսանիքների եւ այլ միջոցառումների կազմակերպում, սակայն վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, թե վաղեմի ընկերները դադարեցրել են համագործակցությունը:

Աստղիկ Ալավերդյանը, Նարբե Պողոսյանը, Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Լուրի իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ի թղթակիցը զրուցել է Նարբե Պողոսյանի եւ Մանո Գրիգորյանի հետ, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:

“Հիմա Սարգիսն առանձին է, ես` նույնպես. յուրաքանչյուրս իր համար է աշխատում: Մենք չենք վիճել, պարզապես էլ չենք համագործակցում, իսկ “Love” փրոդաքշնի գործերով զբաղվում եմ ես”,-նշել է Նարբեն` հավելելով, որ նոր է վերադարձել Ռուսաստանից.“Այնտեղ առաջարկ ստացա կարճամետրաժ ֆիլմ ստեղծել հարսանիքի մասին, որի երեւանյան տեսարանները կնկարահանենք առաջիկայում”:

Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը


Մանոն էլ ասել է, թե լուրջ որեւէ միջադեպ չի եղել.“Բաժանվել ենք բարիդրացիական ձեւով: Ես եւ Սարգիսը մտածեցինք, որ երկուսով ավելի լավ կկարողանանք աշխատել: Պարզապես հիմա ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում”:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


Դերասանուհին պատմել է, որ իրենց կազմակերպած հարսանիքներից մեկի ժամանակ եղել է հանդիսավարի կարգավիճակում.“Հաճախորդն առաջարկեց, որ ամուսնուս հետ ես էլ վարեմ հարսանիքը, իհարկե, հաճախ չէ, որ այդպես ենք անում”:

BRAVO.am
Լուսանկարները` Դերասանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW