“Հայաստանի ձայնը” հեռուստանախագծի առաջին ու երկրորդ եթերաշրջանից հայտնի մասնակիցները երեկ հավաքվել էին մայրաքաղաքի ակումբներից մեկում եւ վերհիշում էին իրենց մրցութային օրերը:): Ամառային երեկույթի համար երիտասարդ կատարողներն ընտրել էին պարային ակտիվ ռիթմերով երգեր:
Մաշա Մնջոյանը, Աննա Խանչալյանը, Ջեմմա Կարապետյանը եւ Արմեն Հովհաննիսյանը
Ելույթ են ունեցել Մաշա Մնջոյանը, Նարեկ Մակարյանը, Գրիգոր Կյոկչյանը, Այդին Դավուդին, Ջեմմա Կարապետյանը, Ալինա Կիրակոսյանը, Վլադ Պողոսյանը, Աննա Խանչալյանը, Վիգեն Ահարոնանը, Անահիտ Շահբազյանը, Արեւո Գրիգորյանը, Արմեն Հովհաննիսյանը եւ այլք:
“Հայաստանի ձայնը” նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը BRAVO.am-ին հայտնել է, որ միջոցառման նպատակը մասնակիցներին մեկ բեմահարթակում համախմբելն էր, այն հեռուստատեսությամբ չի ցուցադրվելու.“Երկու եթերաշրջանի լավագույն մասնակիցների հետ որոշեցինք հիթերով եւ պրեմիերաներով համերգ անել: Հրավիրել ենք այն մասնակիցներին, որոնք երաժշտական գործունեություն են ծավալում, նաեւ այս ձեւաչափին համապատասխան երգեր ունեն”:
Անահիտ Շահբազյանը
Համերգի բացումն արել է Անահիտ Շահբազյանը, Նարեկ Մակարյանը եւ Նորո Բեգլարյանը հանդես են եկել նոր զուգերգով, Մաշա Մնջոյանի հնչեցրած գործերից մեկը եղել է իր երգացանկից “Ես եւ դու”-ն, մյուսները եւս կատարել են երկուական երգ:
Աննա Խանչալյանն օրեր առաջ է Վրաստանից վերադարձել Երեւան` մասնակցելու այս համերգին, ինչպես նաեւ պատրաստվելու Երեւանի կոնսերվատորիայի ընդունելության քննություններին: Նա ընտրել էր Ռիհաննայի “Diamonds” եւ Լորինի “Euphoria” երգերը.“Շատ էի կարոտել բոլորին. ոչ ոք տեղյակ չէր, որ գալու եմ: Զարմացրի Անահիտ Շահբազյանին. կարծում էր` դեռ Թբիլիսիում եմ:)”:
“Հայաստանի ձայնը” նախագծի մասնակիցները
Ռոք երգիչ Այդին Դավուդին կատարել է Բոն Ջովիի երգացանկից “You Give Love A Bad Name”-ը, իսկ երկրորդն իր հեղինակած “Fear”-ն էր.“Հետաքրքիր է` հանդիսատեսն ինչպես կընդունի նոր երգս, որը դաբստեպի եւ տրանսի համադրություն է: Նախագծի մասնակիցների հետ կապը պահպանում եմ, ավելի մտերիմ եմ Գրիգորի, Նարեկի, Մաշայի, Ալինայի հետ”:
Գրիգոր Կոկչյանն էլ ներկայացրել է իր առաջին սինգլը` “Սրտի կաթված”-ը, եւ Աշերի երգացանկից “Scream”-ը: Հեղինակ-կատարողն այս ընթացքում երգեր է գրել Նարեկի, Վլադի եւ Անահիտի համար.“Թող ներեն ինձ երկրորդ եթերաշրջանի մասնակիցները, բայց մենք ավելի կապված ենք, կոլորիտն ուրիշ է: Մաշայի եւ Աննայի առաջարկով շուտով իրենց համար էլ նոր երգեր կգրեմ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: