×


Մաշա Մնջոյանը` 7-րդ տեղի, 20.000 եվրոյանոց զգեստի մասին եւ ոչ միայն :)

Այս տարվա “Նոր ալիք”-ն արդեն պատմություն է, մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանն էլ վերադարձել է հայրենիք: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ ծովափնյա Յուրմալա քաղաքում ամեն ինչ շատ ուրախ ու առանց ավելորդ լարվածության է անցել:

Մաշա Մնջոյանը


“Մրցութային օրերից տասն օր առաջ մենք սկսել էինք փորձերն ու մոռացել, որ առջեւում մեզ մրցակցություն է սպասվում:): Այնպիսի տպավորություն էր, ասես` եկել ենք մեծ ու շքեղ համերգի պատրաստվելու”,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Մաշա Մնջոյանը եւ Էրիկը


Մաշայի փոխանցմամբ` բոլոր մասնակիցներն էլ մրցույթի մասին հիշել են միայն այն ժամանակ, երբ ժյուրին հայտարարել է գնահատականները, որոնցից ինքն այնքան էլ դժգոհ չէ.“Կարծում եմ` կարեւորը ոչ այնքան վերջնական արդյունքն էր, որքան` լավ ներկայանալը, ինչն, ըստ իս, կարողացա”:

344 միավորով 7-րդ հորիզոնականում հայտնված մեր մասնակիցը խոսել է նաեւ վերջին օրերին ամենից շատ քննարկված` 20.000 եվրո արժողությամբ զգեստի մասին, որը նա կրել է եզրափակչում.“Չնայած` պետք է կրեի դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած զգեստը, կազմակերպիչները որոշեցին մեզ հատուկ զգեստներ տրամադրել: Եվ այնպես ստացվեց, որ ինձ բաժին հասավ ամբողջությամբ Սվարովսկի քարերից պատրաստված ձեռագործ զգեստ”,-ասել է երգչուհին ու հավելել.“Բոլոր նրանց, ովքեր այս թեման քննարկման առարկա էին դարձրել, ասեմ, որ այդ զգեստը տրամադրվել էր ընդամենը մեկ ելույթի համար, ինչից հետո այն հետ է վերադարձվել է”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` "Նոր ալիք"-ի պաշտոնական կայքից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW