×


Մաշա Մնջոյանի 20-ամյակի հյուրերը եւ անակնկալները:)

Մաշա Մնջոյանը փետրվարի 7-ին Երեւանի ակումբներից մեկում իր ծնողների, ընկերուհիների եւ մտերիմների շրջապատում տոնել է 20-ամյակը: Հոբելյարը հյուրերի հետ երգել է, պարել, իսկ երեկույթի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Սոնան եւ Մաշա Մնջոյանը


Երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ նախապես մտադրվել էր տարեդարձը նշել իր հարազատ Գյումրի քաղաքում` օրը նշանավորելով մենահամերգով.“Ցավոք, այսօր ոչ բոլոր մտերիմներս են կողքիս. մեծ խնջույք երեւի կլինի մյուս տարիներին, եւ ներկա կլինեն ինձ համար թանկ բոլոր մարդիկ”:

Մաշա Մնջոյանը նշել է ծննդյան տարեդարձը


“Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը նախորդ տարեդարձին ցանկություն էր հայտնել, որ իր 20-ամյակին ներկա լինի սիրելի մարզիչը` Սոնան: Եվ ահա նրա ցանկությունն իրականություն է դարձել. Սոնան առաջինն է շնորհավորել` մասնակցելով նաեւ խնջույքին. “Կեսգիշերին կարծես Նոր տարի լիներ. հեռախոսներն անընդհատ զանգում էին: Առավոտյան ծաղկեփնջեր եմ ստացել, իսկ ծաղիկներ ես շատ եմ սիրում: Այս գիշերն Ամանորից ավելի ուրախ եմ անցկացրել”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW