Մաշա Մնջոյանը դարձել է 22 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան օրն անցկացրել է քույրերի ու ընկերուհիների հետ՝ ժամանցի վայրերից մեկում.«Հատուկ երեկույթ չէի պլանավորել, երեկոյան որոշեցինք միայն աղջիկներով որեւէ տեղ գնալ ու գեղեցիկ ժամանակ անցկացնել»։
Մաշա Մնջոյանը դարձել է 22 տարեկան
Հոբելյարը տոնական օրը սկսել է «Արմենիա»-ի առավոտյան ծրագրի ուղիղ եթերում՝ իր նոր երգի խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանի հետ հյուրընկալվելով Սիմա Բաղդասարյանին.«Տարեդարձս սկսվեց լավ տրամադրությամբ, ավելի ջերմացավ բազմաթիվ շնորհավորանքների ու զանգերի շնորհիվ։ Փոքր ժամանակ իմ ծննդյան օրը չէի սիրում, քանի որ ձմռան ցուրտ եղանակին է, հիմա հասկանում եմ, որ եղանակը կապ չունի, եթե քեզ շրջապատում են սիրելի մարդիկ»։
«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին հաղթողի համար ամենասպասված նվերների շարքում ծաղիկներն են, ինչպես նշում է, բոլոր տոներին ծաղիկներն անպակաս են.«Մտերիմներս գիտեն այդ մասին, չկա այդպիսի տոն՝ Նոր տարի, թե մարտի 8, որ ծաղիկ չստանամ։ Հատկապես վարդեր եմ սիրում, մի քիչ էլ էգոիզմ ունեմ, եթե ինձ են նվիրել, ուրեմն միայն իմն է։ Նաեւ սիրում եմ ծաղկող գեղեցիկ բույսեր, որոնք երկար են պահպանվում, բայց կակտուսներ չեմ սիրում:)»։
Մաշա Մնջոյանը 22-ամյակը նշել է Գայանե Հովհաննիսյանի, Արաքսյա Ամիրխանյանի եւ մյուս ընկերուհիների հետ
Երգչուհին օրեր առաջ ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ «Իմ լուսաբաց»/«Song For You» երգի հայերեն ու անգլերեն տարբերակներով, որի կադրերն արվել են Սիդնեյում. «Ավստրալիա վերջին այցիս ժամանակ պարզապես տեսանյութ նկարեցինք արխիվի համար, հետո հասկացա, որ այս երգի համար կարելի է այդ սեւ-սպիտակ կադրերն օգտագործել։ Կարծես, երկու տարբերակն էլ սիրվել են. երբ հարցնում եմ, թե որն են ավելի հավանում, չեն առանձնացնում։ Եթե մի լեզվով ավելի շատ սիրվեր, մյուսի համար կտխրեի»,-պատմել է Մաշան։
BRAVO.am
Լուսանկարները՝ Մաշայի արխիվից եւ Ռոբերտ Քոլոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: