“Ժողովրդական երգիչ” հեռուստաշոուի մասնակիցներից Մավր Մկրտչյանը, որը նախագծի ավարտից հետո շարունակում է իր երաժշտական գործունեությունը, նոյեմբերի 9-ին պատասխանատու “քննության” էր:): Նա շուրջ մեկ ամիս նախապատրաստվել էր իր երեւանյան առաջին մենահամերգին:
Մավր Մկրտչյանի առաջին մենահամերգին
“Արամ Խաչատրյան” մեծ համերգասրահում էին հավաքվել ժողովրդական երգի սիրահարները, որոնք Մավր Մկրտչյանի կատարմամբ ունկնդրել են քսանից ավելի ստեղծագործություն: Նա երաժիշտների կենդանի նվագակցությամբ ներկայացրել է աշուղական երգեր, Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` արժանանալով հանդիսականների բուռն ծափահարություններին:
Շուրջ երկու ժամ տեւած համերգին Մավրը կատարել է “Մոկաց Միրզա”, “Չինար ես”, “Դարդ մի անի”, “Քարավան” եւ հայտնի այլ գործեր: Նա երեկոն սկսել է Ներսես Շնորհալու “Առավոտ լուսո” շարականով եւ ավարտել քաղաքային ֆոլկլորով: Նշենք, որ հանդիսավար չկար, ժողովրդական երգչի կատարումները մեծ էկրանի միջոցով համեմվում էին պոեզիայի հատվածներով:
Մավր Մկրտչյանի առաջին մենահամերգին
Մավր Մկրտչյանի համար հասունացել էր մենահամերգ ունենալու պահը.“Կային մարդիկ, որ սպասում էին այս երեկոյին, ինձ համար էլ կարեւոր էր ժողովրդական երգը մատուցել հանդիսատեսին”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:
Երգիչը մենահամերգից հետո չի պատրաստվում դադար վերցնել. իր առաջին` “Հե՜յ, հոգի ջան” տեսահոլովակից հետո նախատեսում է երկրորդը ներկայացնել, հաջորդ տարի նաեւ ձայնասկավառակ կթողարկի:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Թոփ լուսանկարը` Մավր Մկրտչյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: