Մավր Մկրտչյանը շուտով հանրությանը կներկայացնի “Դլե Յաման” երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Երգիչն այն նվիրել է Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: Նշենք, որ այսօր սիրված երգչուհու ծննդյան օրն է. նա կդառնար 58 տարեկան:
Մավր Մկրտչյանը` "Դլե Յաման" տեսահոլովակի նկարահանումներին
“Վաղուց էի որոշել անդրադառնալ այս երգին, ուղղակի չէր ստացվում, եւ եղավ այդ ցավալի դեպքը Ֆլորա Մարտիրոսյանի հետ… “Դլե Յաման”-ը շատերն են երգել, բայց նրա կատարումն է, որ մտել է ժողովրդի սիրտը: Կարելի է ասել` նրա այցեքարտերից մեկն էր”,-երգի ընտրությունն այսպես է մեկնաբանել երգիչը:
Այս քայլը նրա երախտիքի արտահայտումն է Ֆլորա Մարտիրոսյանին, ով, երգչի խոսքով, մեծ հույսեր է կապել իր հետ.“Ես Ֆլորայի հարազատներին վաղուց պատմել էի, որ ցանկանում եմ նման բան անել, սակայն մի փոքր այլ ձեւ էի պատկերացնում: Ռեժիսորի հետ միանգամայն այլ բան որոշեցինք, եւ կարելի է ասել, որ բավական հետաքրքիր է ստացվել”:
Մավր Մկրտչյանի "Դլե Յաման" տեսահոլովակի նկարահանումներին
Մավրի խոսքով` տեսահոլովակը նկարահանվել է տաղավարում եւ ունի հետաքրքիր լուծումներ.“Մեկին կարող է դուր գալ պատկերը, մյուսը կնկատի մարդու փիլիսոփայական եւ գաղափարական զարգացման փուլերը, որի հիման վրա էլ կառուցել ենք սյուժեն”:
Մավր Մկրտչյանը նշել է` թեեւ “Դլե Յաման”-ը շատերն ընկալում են որպես Հայոց ցեղասպանության մասին երգ, իր համար այն համամարդկային է.“Երգը շատ ավելի լայն գաղափարներ ունի` սիրային եւ ոչ միայն: Այն ոչ միայն հայերի, այլեւ այլ ազգերի ցեղասպանության դեմ է”:
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մավր Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: