×


Մարգարիտա Բարխոյանի ծննդյան տոնին հաջորդել է մենահամերգը

Մարգարիտա Բարխոյանի ամենամեծ նպատակներից մեկը կատարվել է. տեղի է ունեցել երգչուհու ակումբային առաջին մենահամերգը: Մոտ երկու ժամ տեւած երեկոյին ներկա են եղել Մարգարիտայի ընտանիքի անդամները, մտերիմները, գործընկերները եւ այլք:

Մարգարիտա Բարխոյանը մենահամերգ է տվել իր ծննդյան հաջորդ օրը


Կենդանի նվագախմբով համերգը կայացել է Մարգարիտայի ծննդյան հաջորդ օրը` մայիսի 4-ին: Երգչուհին նշել է` տարեդարձն ու մենահամերգն իրար հաջորդել են, որպեսզի իրական տոն ստացվի. “Դուք աշխարհի ամենալավ հանդիսատեսն եք, որովհետեւ առաջինն եք ներկա մենահամերգիս”:

Մարգարիտա Բարխոյանը համերգը սկսել է Կոմիտասի “Ես սարեն կուգայի” ստեղծագործության կատարմամբ: Ի դեպ, բացի իր երգացանկի երգերից, նա կատարել է ժողովրդական եւ աշուղական երգեր: Կենդանի երաժշտությունն ապահովել է “Colors of Music” բենդը, իսկ համերգը վարել է Արամ Չախոյանը:

Հնչող երգերի ոճերին համապատասխան` Մարգարիտան երեք անգամ զգեստափոխվել է


“Միշտ ցանկացել եմ կենդանի բենդի հետ համերգ ունենալ: Շատ արագ եմ նախապատրաստվել` մոտ երկու շաբաթում: Ուրախ եմ, որ ցանկությունս իրականացավ:)”, -BRAVO.am-ին ասել է երգչուհին:

Ինչպես պատմել է Մարգարիտան, բազմիցս երգեր գրելու փորձեր է արել, բայց որոշել էր իր գրած երգն առաջին անգամ կատարել հենց առաջին մենահամերգին. “Անհատական տեսահոլովակս կլինի իմ գրած երգի հիման վրա: Առաջ մտածում էի` ավելի լավ է ուրիշ հեղինակների գործերը երգեմ, բայց հետաքրքիր է մարդկանց արձագանքը”:

Համերգի վերջում կտրվել է տոնական տորքը


Քրոջ մենահամերգին Վլադիմիր Բարխոյանը մեկ երգ է կատարել` “Ով, սիրուն, սիրուն”-ը, որը ծննդյան տոնի առթիվ նվիրել է Մարգարիտային, ամենավերջում էլ հնչել է վերջիններիս ճանաչում բերած զուգերգը. “Սերն է քո արեւը, հայրենիք” երգով եզրափակել են համերգային մասը եւ անցել տորթի կտրման հանդիսավոր պահին:):

Հնչող երգերի ոճերին համապատասխան` Մարգարիտան երեք անգամ զգեստափոխվել է, ստացել բազմաթիվ ծաղիկներ ու շնորհավորանքներ: Աղջիկը հույս է հայտնել, որ հետագայում նորից կունենա մենահամերգներ եւ կերգի ժողովրդական երգեր ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում. “Նոր համերգի գաղափար էլ ունեմ. հաջորդ անգամ կենդանի բենդի հետ ուզում եմ կատարել միայն իմ հեղինակային երգերը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Արտաշես Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW