×


Մարիամ Մելիքյանն այսօր իր հարսանիքը տոնում է ինքնատիպ կերպով :)

Այսօր` հոկտեմբերի 19-ին, Մարիամ Մելիքյանի հարսանիքն է: 23-ամյա դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ հուզիչ եւ շատ պատասխանատու օր է իր համար.“Քանի որ ինքս եմ զբաղվել կազմակերպչական հարցերով, բավական լարված եմ: Այնքան հուզված եմ, որ երեկվանից չեմ հասցրել անգամ սնվել, բայց օրս վայելելու եմ”:

Այսօր Մարիամ Մելիքյանի հարսանիքն է


BRAVO.am-ը ներկայացնում է նորահարսի եւ հարսնաքրոջ հումորային ֆոտոշարքը: Գեղեցկության սրահ այցելելուց հետո Հյուսիսային պողոտայում “հարս” եւ “հարսնաքույր” գրվածքով սպիտակ շապիկներով, ջինսե տաբատներով եւ մարզակոշիկներով նրանք լուսանկարվել են ուրախ տրամադրությամբ:): 

Ինչպես մեզ հետ զրույցում պատմել էր Մարիամը, նախատեսված է երկու հարսանիք. այս անգամ կանցնեն հարսի տուն-փեսայի տուն-ռեստորան երթուղով, իսկ երկրորդի ժամանակ, որը կկայանա Անգլիայում, կպսակադրվեն եկեղեցում եւ ԶԱԳՍ-ում կօրինականացնեն հարաբերությունները.“Հայկական հարսանիքի ավանդույթները պահպանել ենք: Գոռի ցանկությամբ երկրորդի կազմակերպչական հարցերով կզբաղվի ինքը, այդ ժամանակ էլ կստանանք Աստծո օրհնությունը”:

Այսօր Մարիամ Մելիքյանի հարսանիքն է


“Ֆուլ Հաուս” սիթքոմի դերասանուհին հարսանեկան տորթն ընտրել է ծաղկային թեմատիկայով, կունենա երկու ծաղկեփունջ, որոնցից մեկը կնվիրի հարսնաքրոջը, իսկ կոնֆետներով պատրաստվածը տարոսի տեսքով կհանձնի չամուսնացած աղջիկներից որեւէ մեկին.“Ինձ համար ամուսնությունը քաղցրություն է, ուզում եմ կոնֆետային ծաղկեփնջով որեւէ մեկին փոխանցել այդ քաղցրությունը”:

Մարիամ Մելիքյանը


Շուրջ 100 հյուրի շարքում հարսի ու փեսայի բարեկամներից բացի, հրավիրված են նաեւ Մարիամի գործընկերները` դերասաններ ու երգիչներ: Նորահարսը կպարի “Ամարաս” խմբի պարուհիների հետ, կկատարի Օլգա Այվազյանի “Կինդ դարձա” երգը.“Անակնկալ ենք պատրաստել հյուրերի համար. հարսի պարի երկրորդ հատվածում պարող տղաների, մտերիմ ընկերներիս հետ բրեյք-դանս կպարեմ”:

BRAVO.am-ը Մարիամին եւ Գոռին մաղթում է երջանկություն, իսկ հարսանեկան խնջույքի լուսանկարները կներկայացնենք ավելի ուշ:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW