Մարիամ Շահինյանը 2014 թվականը կդիմավորի ամուսնացած կնոջ կարգավիճակում: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է 26-ամյա դերասանուհին, այս Նոր տարին առանձնանում է նախորդներից, քանի որ այն կնշի ամուսնու ընտանիքի հետ, հատուկ ուշադրությամբ կպատրաստի ուտեստներն ու կընտրի նվերները:):
Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ
“Ամուսնուս գերդաստանը շատ մեծ է, շատ հյուրեր են գալու: Տան ձեւավորումը դեռ չգիտեմ` ինչպիսին կլինի, բայց օգտագործելու եմ շատ լույսեր ու մոմեր”,-ասել է նա ու հավելել, որ հունվարին ամուսնու հետ նախատեսում են մեկնել Դուբայ.“Չենք հասցրել հարսանեկան ճամփորդությունն իրականացնել: Տաք ու ծովափնյա քաղաքում մեզ հետ կլինի նաեւ իմ մանկության ընկերուհի Լուսինե Պապյանն`ամուսնու հետ, եւ կստացվի երկու մեղրամիս միանգամից:): Կարծում եմ` անմոռանալի օրեր կանցկացնենք”:
Մարիամը նշել է, որ Մարզպետի հետ համատեղ կյանքն իրեն բավական փոխել է. “Այժմ ավելի պատասխանատու եմ դարձել, ավելի հեռատես ու հոգատար: Նոր իմաստ է ստացել ամենն, ինչն առաջ բացարձակ չէի գիտակցում”:
Մարիամ Շահինյանը
Դերասանուհին խոստովանել է, որ ամուսնությունից հետո շատ է կարոտել իր մասնագիտությունը եւ հարմար առաջարկների դեպքում կվերադառնա աշխատանքային ռիթմին.“Բայց երբ “քնում” է դերասանական արվեստը, արթնանում է իմ երկրորդ ստեղծագործական ոլորտը. այս ընթացքում երգեր եմ գրել տարբեր երգիչ-երգչուհիների համար”:
Երգեր հեղինակելուց բացի, նա ամուսնության առաջին ամիսներին փորձում է հմտանալ ինչպես խոհանոցային, այնպես էլ կենցաղային տարատեսակ գործերում. “Խոհանոցում ամուսնուս մայրը, որը ոսկի ձեռքեր ունի, ինձ շատ է օգնում: Յուրաքանչյուր կին պետք է մի քիչ տնային տնտեսուհի լինի անկախ նրանից` դերասանուհի է, մարզիկ, թե` քաղաքական գործիչ: Տնային տնտեսուհի կա, որ աշխարհի երջանիկն է, եւ կան հաջողակ գործարար կանայք, որ դժբախտ են: Չես իմանա, թե որտեղ է թաքնված երջանկությունը. օրինակ` ես երջանիկ եմ ամուսնուս կողքին, կապ չունի տանը, թե` դրսում”:
Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ
Խոսելով ընտանիքի համալրման մասին` Մարիամն ասել է, որ երեխայի դեռ չի սպասում, բայց հույս ունեն` առաջնեկի լույս աշխարհ գալը չի ուշանա.“Երկուսս էլ շատ ենք սիրում երեխաներին, որքան շատ երեխա ունենանք, այնքան լավ: Չգիտեմ` Ձմեռ պապն ինչ նվերով ինձ կուրախացնի, բայց շատ կուզեի, որ հայ բոլոր փոքրիկներին այցելեր իրենց ուզած նվերներով:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: