Մարիաննա Հովհաննիսյանը փետրվարի 19-ին երեւանյան սրճարաններից մեկում կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը: 20-ամյա երգչուհու համար “Մարիաննա-Մարիաննա” երգի անունն այցեքարտի նման է դարձել, որոշել է իր առաջին ալբոմն անվանել հենց այդպես՝ “Մարիաննա-Մարիաննա”:). “Շատերն ինձ հենց այդպես են դիմում. ձայնասկավառակի համար ավելի հաջող տարբերակ դժվար թե մտածեի”:
Մարիաննա Հովհաննիսյանը կթողարկի իր առաջին CD-ն
CD-ն պարունակում է 16 երգ, այդ թվում՝ “Հեռանում եմ` քեզ սիրելով” Հ.Տ. Հայկոյի հետ դուետը եւ Նիկ Էգիբյանի հետ “Turn Me On”-ը: Կան նաեւ աղջկա մյուս հայտնի երգերն ու դեռ չլսված իր հեղինակային երգերը:
“Շնորհանդեսն արվում է, որ մարդիկ գնեն իսկական ձայնասկավառակն ու լսեն նոր երգերը: Ցավոք, չենք կարող կանխել կեղծ սկավառակների վաճառքը. կարծում եմ՝ երգիչները համակերպվել են դրա հետ: Ամեն դեպքում, ես գումար աշխատելու համար չեմ երգում, այլ իմ հաճույքի”,-նշել է Մարիաննա Հովհաննիսյանը:
Մարիաննա Հովհաննիսյանն իր նշանադրության օրը
Ձայնասկավառակ ունենալու հարցում ֆինանսապես օգնել են հարազատները: “Երգելով գումար կարողանում եմ վաստակել, բայց այդ գումարը չեմ կուտակում նոր գործ սկսելու համար: Մտերիմներս ամեն հարցում իմ կողքին են”, - BRAVO.am-ին ասել է երգչուհին:
Ալբոմի համար Մարիաննային լուսանկարել է Հրանտ Խաչատրյանը, հագուստի հեղինակը դիզայներ Ֆաինան է, իսկ ոճով զբաղվել է լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը:
Մարիաննային CD թողարկելու հարցում ֆինանսապես օգնել են հարազատները
Մարիաննայի խոսքերով՝ նախապես մտածել է շնորհանդեսի օրը փոքր տարբերակով մենահամերգ ունենալ, սակայն մտափոխվել է. “Որոշեցի մեկը մյուսին չխառնել: Միգուցե ամիսներ անց նվագախմբի հետ ակումբային համերգով հանդես գամ”:
Առաջարկում ենք գնահատել երգչուհու առաջին ձայնասկավառակի ֆոտոշարքը;):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: