Մարիաննա Հովհաննիսյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս աշնանը Փարիզում անցկացրած իր հանգիստը համատեղել է աշխատանքի հետ. երգչուհին դատարկ ձեռքերով չի վերադարձել Ֆրանսիայի մայրաքաղաքից:). “Մեկնել էի “Քեզ” կոչվող երգիս տեսահոլովակը նկարահանելու մտադրությամբ. նախապես ամեն ինչ պատրաստել էինք, որ նկարահանումները բարեհաջող անցնեն”:
Մարիաննա Հովհաննիսյանը
Մի քանի օր շարունակ Փարիզի տեսարժան վայրերում ֆրանսաբնակ օպերատորը նկարահանել է Մարիաննային, իսկ կադրային ձեւավորումն արել է ռեժիսոր Միհրան Ստեփանյանը: Երգչուհու սանրվածքով եւ ոճով զբաղվել է ընկերուհին` վարսահարդար-ոճաբան Լիլիթ Հակոբյանը:
Մարիաննան որոշել է աշնան ավարտին էլ հանդիսատեսի դատին հանձնել իր աշնանային տեսահոլովակը. “Մարդիկ հիմա ավելի շատ պարզության են ձգտում, գրաֆիկական բարդ լուծումներով տեսահոլովակների կարիք չկա: “Քեզ”-ն էլ ճաշակով ընտրված կադրերի համադրություն է: Ցանկացել ենք ստանալ Փարիզի աշնանային ռոմանտիկ տրամադրությունը”:
Մարիաննա Հովհաննիսյանը` Փարիզում
“Քեզ” երգի խոսքերը գրել է երգչուհին, երաժշտությունը` երգիչ Հայկոն: Մինչ տեսահոլովակի պրեմիերան, ստորեւ առաջարկում ենք լսել երգը: “Մի քանի տարի առաջ է գրվել, իմ առաջին ձայնասկավառակում ընդգրկված երգերից է: Արձագանքներից հասկացա, որ ամենասիրվածներից մեկն է, որոշեցի տեսահոլովակով ներկայացնել ու իմ տրամադրությունը փոխանցել”,-ասել է նա:
Նրա խոսքով` այս տեսահոլովակից հետո կներկայացնի “Քիչ են, քիչ” երգի տեսահոլովակը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից եւ Հրանտ Խաչատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: