Մարիաննա Հովհաննիսյանը երեկ նշել է 22-ամյակը: Ուղիղ կեսգիշերին նրան անակնկալ են մատուցել ընտանիքի անդամներն ու ընկերուհիները.“Անսպասելի էր, որ իմ սիրելի ու մտերիմ մարդիկ փուչիկներով հայտնվեցին մեր տանն ու իմ օրը տոն դարձրին:)”:
Մարիաննա Հովհաննիսյանը
Երգչուհու խոսքով` սովորաբար, տարեդարձը մի քանի օր է նշում.“Չնայած` այս տարի ծնունդս հատուկ չեմ պլանավորել ու չեմ նշելու, բայց երեւի մեկ օրով չեմ սահմանափակվի: Չեմ սիրում մեծ խնջույք կազմակերպել ու բոլորին հրավիրել, այլ մի քանի օր շարունակ տարբեր մարդկանց շրջապատում եմ անցկացնում, ինձ համար ամենակարեւորն է, որ հարազատներս կողքիս լինեն”:
Մարիաննա Հովհաննիսյանը
Մարիաննան օրվա ընթացքում հասցրել է երկու տորթի մոմեր փչել ու երազանքներ պահել, որոնց մասին չի բարձրաձայնել, բայց փոխարենը նպատակների մասին է հայտնել BRAVO.am-ին.“Հիմա իմ նոր բենդի հետ փորձեր ենք անում ու նախատեսում ենք մենահամերգների շարք: Հավանաբար, մինչեւ Նոր տարի առաջին համերգը կկայանա: Նաեւ սկսել եմ բիզնես. Երեւանում կբացվի “ՄիՄիՄի” բրենդի կոսմետիկայի առաջին խանութ-սրահը”:
Մարիաննա Հովհաննիսյանը` մայրիկի հետ
Երգչուհին իր ծննդյան տարեդարձը կրկնակի տոն է համարում նաեւ այն պատճառով, որ նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողների միջազգային օր, ինքն էլ վերջին վեց տարին ուսանող է.“Եղել են տարիներ, երբ դաս չենք արել եւ համակուրսեցիներիս հետ նշել ենք”:
Հոբելյարը շնորհակալ է բոլոր շնորհավորանքների համար, որոնք իրեն ուրախացնում են եւ ջերմացնում.“Ծնողներս ու եղբայրս մաղթել են այն ամենն, ինչ կցանկանային, որ ես ունենամ, երկրպագուներս էլ բազմաթիվ հաղորդագրություններ են գրել, որոնք չեմ անտեսում ու բոլորին պատասխանում եմ”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: