Սիրային բլից հարցերի միջոցով շարունակում ենք բացահայտել` հայտնիներից ում համար ինչ է սերը, ինչպիսին է եղել նրանց առաջին համբույրը եւ այլն: Առաջարկում ենք ծանոթանալ հաղորդավարուհի Մարինա Գրեգի անկեղծ պատասխաններին եւ իմանալ, թե, ըստ նրա, ինչ պետք է անի տղամարդը:):
Սերը կյանքն է:
Սիրել՝ նշանակում է ապրել, շնչել:
Սեր առաջին հայացքից, միանշանակ, կա:
Սիրահարվածներն իրենք իրենց նման չեն:
Մարինա Գրեգը
Սիրո իմ եղանակն ամառն է:
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել մատները:
Վանել` տգեղ մատները:
Տղամարդը պետք է անընդհատ հիանա իր ընտրյալով:
Կյանքն առանց սիրո, իչպես ճաշն առանց աղի:
Երբ սիրում ես` մոտիվացված ես:
Հանուն սիրո պատրաստ եմ… Սերը չպետք է երկընտրանքի առջեւ կանգնեցնի:
Մարինա Գրեգը
Սիրած էակի կողքին արթնանալը նման է առավոտյան ժամը 6:00-ից 9:00-ն ընկած ժամանակահատվածի անուշ քնին:):
Սերը կարմիր գույն ունի:
Մինչ ամուսնանալը պետք է… Նա կամ քո «մարդն» է, կամ քոնը չէ. մինչեւ կամ հետո էական չէ:
Իմ առաջին համբույրը նման էր գլխապտույտ ատրակցիոնի:):
Առաջին ժամադրությունը պետք է լինի այնպիսին, որ անհամբեր սպասես երկրորդին:
Մարինա Գրեգը
Երբ սիրում ես, պետք է… Եթե սիրում ես, ոչինչ չպետք է. ամեն ինչ սիրով ես անում:
Տղաներին դուր է գալիս իմ… Տղաներին՝ չգիտեմ, բայց իմ տղամարդուն դուր եմ գալիս ես՝ անգամ չշպարված, անգամ նյարդային:):
Կամուսնանամ, եթե հասկանամ, որ նա այն մարդն է, ում ուզում եմ ամեն առավոտ տեսնել:
Չեմ սիրում տղաների, ովքեր մշտապես զոհի դերում են:
Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ալբերտ Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: