Մարինե Գյուլումյանը երկրորդ անգամ մայրացել է:): BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ ֆրանսիաբնակ երաժշտի ընտանիքում համալրում կլինի տարեվերջին.“Ինչպես իմ, այնպես էլ ամուսնուս ու աղջկաս համար անասելի մեծ ուրախություն է երեխայի ծնունդը, քանի որ ե՛ւ սիրո պտուղ է, ե՛ւ սպասված ամանորյա նվեր”:
Մարինե Գյուլումյանն` ամուսնու` Ադրիան Տաբանուի հետ
Դեկտեմբերի 14-ին լույս աշխարհ եկած փոքրիկը Բելլա Նազենին է: Մարինեն հայտնել է, թե ինչով է պայմանավորված այս անունների ընտրությունը.“Ինչպես իմ նախորդ հարցազրույցներից մեկում ձեզ հետ կիսվել էի, հղիության առաջին իսկ ամիսներից խոսում էի աղջկաս հետ` դիմելով տարբեր անուններով: Բելլան միակն էր, որ մինչեւ հղիության վերջին օրն ինձ հետ էր եւ, հետեւաբար, հաղթող գտնվեց բազմաթիվ անուններից: Ինչ վերաբերում է Նազենի անվանը, միանշանակ որոշել էի, որ պետք է ունենա նաեւ հայկական անուն”:
Մարինե Գյուլումյանի դուստրերը` Մադլենը եւ նորածին Բելլա Նազենին
Նրա փոխանցմամբ` երկրորդ անգամ մայրանալիս իր հաճելի ապրումները կրկնապատկվել են.“Առաջին անգամ չգիտես` ինչ է քեզ սպասվում, իսկ հաջորդ անգամ վայելում ես կատարյալ երջանկության զգացողությունը: Վերականգնվեցին կյանքի բոլոր այն գույները, որոնք ձմռան օրերին անհետացել էին: Դրսում ձմեռ է, իսկ իմ հոգում տաք ու վառ գարուն:)”:
Երաժիշտը պատմել է, որ մեծ դուստրը` 5-ամյա Մադլենը, քույրիկի ծննդից հետո անճանաչելիորեն փոխվել է.“Անընդմեջ զննելով Բելլա Նազենիին` իր մանկական սերն ու քնքշանքն է արտահայտում, կարծես, փորձելով գիտակցել կատարված հրաշքը”:
Մարինե Գյուլումյանը երկրորդ անգամ մայրացել է
Նարինե Գյուլումյանին ծննդատանը պարբերաբար այցելում են մտերիմները, նրան հաճելի են մարդկանց ուշադրությունն ու բարեմաղթանքները.“Տեսակցություններն անընդմեջ են, բազմաթիվ նվերները` եւս:): Չեն դադարում հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները, այդ թվում` ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ համացանցում տեղ գտած բոլոր շնորհավորանքների համար: Երջանիկ եմ, որ ինձ հետ եք”:
BRAVO.am-ը միանում է բոլոր բարեմաղթանքներին :):
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարինե Գյուլումյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: