Մարինե Հակոբյանը՝ Marbey-ը, երեկ երաժշտական տարեդարձ էր կազմակերպել։ Ջազ-երգչուհին ընկերներին ու գործընկերներին հրավիրել էր «Մեցցո» ակումբ՝ միասին տոնելու իր 28-ամյակը: Երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:
Մարինե Հակոբյանի 28-ամյակին
Ակումբը լեփ-լեցուն էր, բեմում էր հոբելյարը, շոուի հաղորդավարուհին Հերմինե Ստեփանյանն էր։ Նրանք ընտրել էին իրենց ընկերուհու հիմնած ապրանքանիշի զգեստները։ Երգչուհու տարեդարձին ելույթ են ունեցել նաեւ ընկերները՝ Աղվան Պապոյանը, Հայկ Պետրոսյանը, «Լա Լունա» բենդի երաժիշտները, դիջեյ Guevo-ն եւ ուրիշներ։ Երեկույթը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:
«Այնքան ուրախ մթնոլորտ էր, որ հյուրերս մինչեւ ժամը 3-ն ինձ հետ էին։ Մարդկանց հոսքն այնքան շատ էր, մի փոքր լարված էի, որ բոլորն իրենց հարմարավետ զգան ու երեկոն վայելեն, ինչից ինքս մեծ բավարարվածություն ու երջանկություն էի ապրում։ Ընկերներս հետաքրքիր ու պիտանի նվերներ են ընտրել, գերակշռում էին ծաղիկները. «մի սենյակ» ծաղիկ եմ ստացել:)»-տպավորություններով է կիսվել Մարինեն։
Մարինե Հակոբյանի 28-ամյակին
Նա նախորդ տարի՝ 27-ամյակին, եւս երգել է, սակայն այս տարի ամեն ինչ նախապես պլանավորել էր.«Շնորհակալ եմ ընկերներիս, որ կողքիս էին ու տարբեր հարցերում աջակցում էին։ Բազմաթիվ մաղթանքներ եմ լսել, իսկ ինքս ինձ մաղթում եմ, որ միշտ ներդաշնակ, հավասարակշռված եւ գեղեցիկին ընկեր լինեմ»։
Սեդա Սերոբյանը եւ Մարինե Հակոբյանը
Հայաստանի ջազ նվագախմբի մենակատարն առաջիկայում ելույթներ ունի Բելառուսում, Հորդանանում եւ Դուբայում.«Միջազգային փառատոնի եմ պատրաստվում, երգերս ենք ձայնագրում։ Կարծում եմ՝ հետաքրքիր ճամփորդություններ կլինեն»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: