Մարինկա Խաչատրյանը գարնանային եթերաշրջանում համալրել է «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի դերասանական կազմը: Մանեի դերակատարը, BRAVO.am-ի հետ զրույցում խոսելով իր մարմնավորած կերպարի մասին, նշել է.«Անհավատալի է, բայց շատ շուտ ընդունեցի այն եւ դարձրի իմը»:
Մարինկա Խաչատրյանը
Երիտասարդ դերասանուհին հայտնել է, որ սիթքոմում նկարահանվելու առաջին իսկ օրվանից շարունակում է բազմաթիվ կարծիքներ լսել իր խաղի մասին. «Մարդկանց ավելի շատ գրավում է Մանեի չարաճճիությունը, հատկապես Մուշեղի հետ կապված հատվածներում»:
Առաջիկայում նախատեսված է «Ֆուլ Հաուս»-ի երեւանյան համերգները, որոնց ընթացքում առաջին անգամ բեմում կլինի նաեւ Մարինկան. «Լարվածությունը մեծ է, բայց կարծում եմ` ընկերներիս հետ կկարողանամ հաղթահարել նաեւ այս փորձությունը»:
Մարինկա Խաչատրյանը
Մարինկան նաեւ նոր ֆոտոշարք ունի, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողին: Այս լուսանկարահանման շրջանակում նա համագործակցել է դիզայներ Արմինե Մարտիրոսյանի հետ:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռուբեն Պապոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: