×


Մարտը, Մաշան, Մարգարիտան եւ այլք շնորհավորում են Սոնային :)

Սոնան երեկ` հուլիսի 15-ին, Մոսկվայի իր տանը մտերիմների հետ նշել է տարեդարձը: Տոնական տորթը պատրաստել էր հենց երգչուհին, ով մոմերը փչելիս առողջություն է խնդրել հարազատների համար.“Թող բոլորի սրտում սեր լինի. մարդկանց մարդիկ են հարկավոր: Ուզում եմ, որ բոլորը միշտ մարդ մնան եւ շատ սիրեն միմյանց”,-ասել է  նա` հավելելով, որ սիրում է իր ծննդյան օրը եւ տարեցտարի ավելի իմաստուն է դառնում:): BRAVO.am-ը ներկայացնում է հոբելյարի ընկերների ու գործընկերների մաղթանքները:

Սոնան եւ Մաշա Մնջոյանը


Մարտ Բաբայան.“Թող միշտ այդպես պայծառ, արեւոտ ու բարի լինի: Շատ բան է մեզ կապում: Նա հրաշալի մարդ է եւ արժանի է ամենաերջանիկը լինելուն: Ինչպես Սոնան է սիրում ասել` “հանուն սիրո ու առողջության. ու էտի տենց ա”:)”:

Մաշա Մնջոյան. “Միշտ լինես շրջապատված այնպիսի մարդկանցով, ովքեր քեզ առավելագույնս կհասկանան, կսիրեն ու կգնահատեն: Քիչ հիասթափություններ ապրես եւ քիչ նեղվես: Ցանկանում եմ ստեղծագործական մտքի մեծ թռիչք, որպեսզի ունենաս նորանոր ձեռքբերումներ: Թող քեզ մշտապես ուղեկցեն հաղթանակները, լավ մարդ, լավ ընկեր եւ լավ գործընկեր”:

Սոնան նշել է ծննդյան տարեդարձը


Մարգարիտա Պոզոյան.“Սոնայի մասին առաջին անգամ իմացա իր “Все пройдет” երգի շնորհիվ: Դեռ այն ժամանակ հիացած էի նրա գեղեցիկ տեմբրով: Այնուհետեւ սկսեցի ստեղծագործական կյանքին հետեւել: Եվ ով կարող էր մտածել, որ կյանքի բերումով ես այս հրաշալի երգչուհուն անձամբ կճանաչեմ: Բացի գեղեցիկ ձայնից, նա ունի հոգու անհավատալի գեղեցկություն, որն այնքան գնահատելի է: Մաղթում եմ ամուր առողջություն, կանացի երջանկություն, սեր, ծաղիկներ, ժպիտներ եւ նպատակների իրականացում: Թող մեր հոբելյարն իր երկրպագուներին ուրախացնի նոր երգերով ու շքեղ ձայնով: Ուռա՜, շնորհավոր”:

Սոնայի համերգային մենեջեր Լիանա Գրիգորյան.“Ուզում եմ, որ միշտ այդպես անկեղծ մնա եւ ամուր առողջությամբ երկար տարիների կյանք ունենա: Երբեք չհանձնվես ու միշտ պոզիտիվ լինես: Ինչպես ինքն է ասում` եթե արցունքներ, ապա միայն երջանկության:)”:

Պրոդյուսեր Սոֆյա Ղուլյան.“Սոնան այնքան բնական է, հենց դրա համար էլ շատ եմ սիրում: Մաղթում եմ, որ շրջապատված լինի սիրող մարդկանցով, սիրով ու հոգատարությամբ, որը ստանում ենք իրենից”:

Սոնան եւ շոումեն Էմիլ Կարատը` երգչուհու ծննդյան տարեդարձին


Սոնայի ոճաբան Իրինա Խաչատուրովա.“Ուզում եմ, որ Բարձրյալը Սոնային իրեն արժանի երկրորդ կեսին ուղարկի. նրա կողքին լինի մի մարդ, որը կպաշտի, կգնահատի, կփայփայի, կպաշտպանի եւ ձեռքերի վրա կտանի:)”:


Շոումեն Էմիլ Կարատ
. “Գրեթե 20 տարի ընկերներ ենք: Մաղթում եմ լավագույնը, թող այս տարի ունենա նոր երգեր, անմոռանալի համերգներ եւ իր հավատարիմ ունկնդիրը. նա իրեն բեմին է նվիրել: Ուզում եմ, որ ավելի հանդուրժող լինի, կոփված, բայց ավելի քիչ զգացմունքային, որ իր էներգիան չվատնի անարժան երեւույթների վրա: Մաղթում եմ երջանկություն բեմում, կուլիսներում, հանդերձասենյակում եւ տանը` շրջապատված հարազատներով ու ընկերներով”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW