Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանն` իրենց մեկ ամսական որդու հետ օրերս Միացյալ Նահանգներից վերադարձել են Հայաստան: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Լեոն հանգիստ երեխա է եւ իրենց համար դժվարություններ չի ստեղծել նույնիսկ ինքնաթիռում:
Մարտին Մկրտչյանը` որդու հետ
Նորաթուխ մայրիկի խոսքով` տղայի ծնունդն իրեն եւ ամուսնուն անսահման երջանկացրել է եւ հաճույքով զբաղվում են նրա խնամքով.“Մարտինը ուշադիր, հոգատար հայրիկ է: Առաջին օրերին մեզ համար փոքր-ինչ անսովոր էր, բայց հիմա ես ամենալավն եմ հասկանում փոքրիկիս լեզուն: Մայրս միշտ ասում էր, որ մոր եւ երեխայի կապն առանձնահատուկ է”:
Եթե ԱՄՆ-ում Լեոյի խնամքի հարցում զույգին օգնում էին բարեկամներն ու մտերիմները, ապա Երեւանում, Հռիփսիմեի փոխանցմամբ, այդ հաճելի “պարտականությունը” կիսում են փոքրիկի տատիկները:):
Հռիփսիմե Հակոբյանը
Առաջնեկին անվանակոչման հարցում ամուսինները համակարծիք են եղել. Լեոն երգիչների սիրելի անուններից մեկն է: Հռիփսիմեն պատմել է, որ որդին սիրում է քնել աշխույժ երգերի ներքո.“Երբ անջատում ենք, բացում է աչքերն ու, կարծես, սպասում է շարունակությանը:)”:
Խոսելով ստեղծագործական նորություններից` երգչուհին նշել է, որ երբեք լռություն չի սահմանել. հղիության ընթացքում մասնակցել է բոլոր համերգներին, տեսահոլովակ է նկարահանել, որը կարող եք դիտել այստեղ, եւ երգեր ձայնագրել, որոնք կներկայացնի առաջիկայում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: