Տոնական դիմահարդարում, վարսահարդարում, տոնական տորթ եւ հաճելի ընկերակցություն. ահա թե ինչն էր երեկ Հռիփսիմե Հակոբյանի բարձր տրամադրության գրավականը: Երգչուհին մտերիմների հետ Երեւանի ռեստորաններից մեկում նշել է ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ը շնորհավորել է նրան եւ անկեղծ զրույց ունեցել:):
Հռիփսիմե Հակոբյանը
Հոբելյարին կեսգիշերին հաճելի անակնկալ է մատուցել ամուսինը.“Մարտինի հետ իր նոր երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում էինք: Հերթական տեսարանը նկարահանելու փոխարեն բոլորովին այլ բան բեմադրեցին` այդպես շնորհավորելով ինձ:): Նա անակնկալների մեծ սիրահար է եւ հաջողությամբ իրականացնում է գաղափարները”:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե նյութական ինչ նվեր է ստացել երգչից:).“Մարտինն ամբողջ տարվա ընթացքում ֆիքսում է, թե ինչ է ինձ հարկավոր, եւ այս օրը նվիրում է: Օգտակար նվերների կողմնակից է, քան` սիմվոլիկ ու թիթիզ”,-ասել է երգչուհին` հավելելով, որ ավելի շատ կարեւորում է նվերի մատուցման ձեւն ու վերաբերմունքը.“Նախկինում նրանից ստացած նվերներից կառանձնացնեմ անթիվ-անհամար խաչերը”:
Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը
Հռիփսիմե Հակոբյանը չի մոռացել նաեւ երազանք պահելու մասին.“Դրանք շատ են եւ հատկապես այս օրերին ավելանում են: Բայց չեմ բարձրաձայնի, որ կատարվեն:)”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: