Նորաստեղծ ընտանիքների հանդեպ ծանոթ-անծանոթները յուրահատուկ ուշադիր են եւ ամեն անգամ տեսնելիս չեն մոռանում “Նորություն չունե՞ք” բազմաբովանդակ հարցը: Նորությունների մասին Մարտին Մկրտչյանը պատմել է BRAVO.am-ին:):
Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը
Հաճախ անձնական կյանքն ու աշխատանքայինը դժվար է լինում համատեղել, սակայն Մարտինի եւ Հռիփսիմեի դեպքում այդպես չէ: Ամուսնությունից հետո, ինչպես երգիչն է նշել, իրենց մասնագիտական գործունեությունը նոր թափ է ստացել.“Ներկայում ակտիվ ստեղծագործական կյանք եմ վարում: Մինչեւ տարեվերջ Ռիչարդ Մադլենյանի հեղինակած նոր երգի տեսահոլովակը կներկայացնեմ, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է: Նկարահանման աշխատանքներն ընթացքի մեջ են”,-ասել է նա եւ հավելել.“Բոլորի Ամանորը նախապես կշնորհավորեմ ուրախ ու պարային “Շնորհավոր” երգով:)”:
Մարտին Մկրտչյանի խոսքով` սիրելի կինն իրեն աշխատանքում շատ է օգնում` ուժ եւ նոր իմաստ է տալիս ամեն ինչին.“Պլաններ ունեմ երրորդ ձայնասկավառակս թողարկել, զբաղվում եմ նաեւ իմ նոր բիզնեսով` տուրիստական գործակալություն եմ հիմնել”:
Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը
Զբաղվածության հետ մեկտեղ երգիչն արդեն պլաններ է կազմում` կապված դեկտեմբերի 4-ի հետ:).“Անակնկալների մեծ սիրահար եմ: Փորձելու եմ օրիգինալ ու հիշվող դարձնել կնոջս ծննդյան օրը: Դեռ չգիտեմ, թե ինչպես կնշենք, բայց հաստատ կտոնենք”:
Մարտինի եւ Հռիփսիմեի ընտանիքը բաղկացած է երեք անդամից:).“Մենք շնիկ ունենք, իսկ լիակատար երջանկության համար պակասում է բալիկը”: BRAVO.am-ի հարցին, թե արդյոք զույգն արդեն սպասում է փոքրիկին, երգիչը խորամանկորեն պատասխանել է.“Այո̒, մենք սպասում ենք մեր փոքրիկին, սպասում ենք ամեն վայրկյան, բայց սպասում ենք սրտով: Իրականում դեռ նորություններ չունենք”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարտին Մկրտչյանի “ֆեյսբուքյան” էջից, Creative Group-ի եւ Արթուր Խաչատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: