×


Մարտ Բաբայանը՝ կնոջ հետ

Մարտ Բաբայան.«Ցուցադրական հարսանիք անելու կարիք չկար»

Մարտ Բաբայանը կնոջ՝ Էլենի հետ առաջին անգամ Հայաստանում էր։ Ինչպես նշեցին BRAVO.am-ի հետ զրույցում, ընդամենը երկու օրով էին այցելել։ Մոսկվաբնակ երգչի խոսքով՝ շատ վայրեր այցելելու ժամանակ չեն ունեցել. «Համերգային գրաֆիկս հիմա հագեցած է, ցավոք, թե բարեբախտաբար, ամեն դեպքում, ի ուրախություն ինձ, ազատ օրեր գրեթե չունեմ»։

BRAVO-ն անդրադարձել է զույգի՝ Սանկտ Պետերուրգում տեղի ունեցած նշանադրությանը։ Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում էլ նրանք օրինականացրել են հարաբերությունները. «Մտերիմների նեղ շրջապատում խնջույք արեցինք ու մեկնեցինք հանգստանալու։ Ցուցադրական հարսանիք անելու կարիք չկար. ես այդքան էլ չեմ սիրում պաթոսային շոուներ։ Մենք ուզում ենք պարզապես երջանիկ ապրել, երջանկությունը լռություն է սիրում», -ասաց Մարտը, Էլենն էլ հավելեց, որ հնարավոր է հարսանեկան խնջույք կազմակերպեն Մոսկվայում։

Մարտ Բաբայանը՝ կնոջ հետ


Նշենք, որ մասնագիտությամբ արվեստաբան, պարուհի Էլենը, տեղափոխվելով Մոսկվա, բացել է իր ընտանիքի հիմնադրած «Հայաստան» պարի դպրոց-ստուդիայի մասնաճյուղը։

Մարտ Բաբայանի վերջին երգը նվիրված է ծնողներին, ինչպես տեղեկացրեց, նոր երգ է կատարելու այնպիսի ժանրում, որում հանդիսատեսն իրեն դեռ չի լսել.«Անսովոր երգ ենք պլանավորում: Ձեզ համար գուցե իմ կատարումը տարօրինակ թվա, ամեն դեպքում՝ փորձում ենք ստանդարտից դուրս անել»։

Մարտ Բաբայանը՝ կնոջ հետ


Քրիստինե Պեպելյանի, Աննա Սեմենովիչի, Մարգարիտա Պոզոյանի հետ զուգերգերով հայտնի դարձած երգիչն առաջիկայում նորը չի պլանավորում. «Պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի հետ իրականացրել ենք դուետների նախագիծը, երգել եմ նրանց հետ, ում հետ ցանկացել եմ, իսկ Սթիվի Ուանդերի հետ, կարծում եմ, մոտակա ժամանակներս չի ստացվի:)։ Այդ ձեւաչափին առայժմ դադար կտամ։ Երբ ամռանը վերադառնամ Երեւան, կարծում եմ՝ հոլովակ կնկարահանենք»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Մարտ Բաբայանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport