“Մեծ Հայք”-ի Նարեկի գործունեությանը BRAVO.am-ն անդրադարձել է 2011-ի դեկտեմբերին, երբ նա ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը` “Հայաֆիկացում”-ը, 2012-ի դեկտեմբերին ռեփերն ակումբային համերգ տվեց, այս տարվա գարնանը նոր տեսահոլովակ թողարկեց, մի քանի օրից էլ եթերում կլինի նրա նոր աշխատանքը:):
Նարեկ Պետրոսյանը ("Մեծ Հայք")
“Այս անգամ համագործակցել եմ ամերիկաբնակ հայ ռեփեր M.I.C-ի հետ: Երգն անվանել ենք “Արի”: Հիմա ավարտին ենք հասցնում տեսահոլովակի մոնտաժային աշխատանքները, որից հետո այն կհայտնվի եթերում”,-մեզ հեզ զրույցում ասել է Նարեկ Պետրոսյանը:
Ռեփերը, որը հայտնի է նաեւ “Դժվար ապրուստ” հեռուստասերիալում իր դերակատարմամբ, BRAVO.am-ին տեղեկացրել է, որ կրիմինալ-դրամայում հանդես գալու առաջարկ է ստացել: “Ելք չկա”. այսպես է կոչվում նրա մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմը, որի նկարահանումները կիրականացվեն Հայաստանում եւ Վրաստանում, իսկ պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:
Նարեկ Պետրոսյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի
“Ֆիլմի հիմքում մերօրյա իրականությունն է: Կերպարս դրական է: Մարմնավորելու եմ գլխավոր հերոսի ընկերոջն, ով միշտ օգնում է նրան ամենաբարդ ու դժվար իրավիճակներում”,-նշել է Նարեկը` հավելելով, որ նախագծի հեղինակը եւ պրոդյուսերը “RecTime production”-ի հիմնադիր Կամո Ունանյանն է, ով էլ մարմնավորելու է ֆիլմի գլխավոր հերոսին:
Ռեփերի խոսքով` "Ելք չկա" ֆիլմի նկարահանումները չեն խանգարի նոր տեսահոլովակներ ու երգեր ներկայացնելուն:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարեկի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: