×


Մենչը՝ «Ֆուլ Հաուս»-ի նոր հերոսների եւ Հրաչի վերադարձի մասին

Շուրջ 3 տարի հեռուստադիտողը հետեւում է «Ֆուլ Հաուս»-ի զավեշտալի ու հետաքրքիր զարգացումներին: Հայտնի նախագծի վերջին՝ 7-րդ եթերաշրջանի նկարահանումները երեկ մեկնարկել են: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, սիթքոմը «Արմենիա TV»–ի եթերում կլինի հոկտեմբերի 9-ից:

«Ֆուլ Հաուս»-ի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներին


«Ունենք նոր կերպարներ. մեզ է միացել Մկրտիչ Արզումանյանը, ով կմարմնավորի Մուշեղի հորը: Մկոյի հետ համագործակցությունն ավելի վաղ է սկսվել: Մեր կողմից առաջակ եղավ նրան՝ մասնակցելու սիթքոմի այս եթերաշրջանին, նա էլ մեծ հաճույքով համաձայնեց: Ոչ հիմնական`լրագրողի կերպարն էլ կմարմնավորի Էլեն Ասատրյանը: Եթերաշրջանի կեսին կվերադառնա Հրաչը` Մոսո Կարապետյանը»,-ասել է Մենչը:

Էլեն Ասատրյանը


Ֆուլհաուսցիներն այս շրջանում նաեւ ներկայացումներով հանդես եկան երեւանյան հանդիսատեսի համար: Առաջիկայում` սեպտեմբերի  25, 26, 27-ին, եւս սպասվում են համերգներ, որից հետո կմեկնեն Եվրոպա՝ ելույթ ունենալու Բելգիայի Մեխելեն քաղաքում, Վիեննայում եւ Փարիզում: Նոյեմբերին էլ ամերիկաբնակ հայերին կողջունեն լոսանջելեսյան բեմից: Պրոդյուսերի խոսքով` համերգներին կլինեն ամբողջ անձնակազմով, բացի Մոսոյից, ով Երեւան է ժամանելու հոկտեմբերի կեսին:

Մկրտիչ Արզումանյանը եւ Գրիգոր Դանիելյանը


Արմեն Պետրոսյանն անդրադարձել է նաեւ սիթքոմի հաջողության գաղտնիքին` նշելով.«Ավելի քան 3 տարի լինել հեռուստաէկրանին, այնքան էլ հեշտ չէ: Անշուշտ, դժվար է պահել բարձ վարկանիշ, ձեռք բերել եւ պահպանել հեռուստադիտողի սերը: Այդ ամենը պահպանելու համար մենք քրտնաջան աշխատում ենք: Հուսով եմ`մեզ  մոտ ստացվում է: Դժվարությունները միայն ստեղծագործական բնույթի են, որոնք հաղթահարում ենք միասին: Շատ ընկերական եւ պրոֆեսիոնալ թիմ ենք, ինչը, կարծում եմ, ամենակարեւորն է»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Ֆուլ Հաուս»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport