×


Մենչը՝ «Ֆուլ Հաուս»-ի հյուրախաղերի եւ Գոռի ու Գարիկի լուսանկարի մասին

Շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկեց «Ֆուլ Հաուս»-ի 6-րդ եթերաշրջանը: Սիթքոմի դերասանները նկարահանումներին զուգահեռ շարունակում են համերգային շրջագայությունները եւ այս անգամ հանդես են եկել ռուսաստանյան մի շարք քաղաքներում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյանը եւ Գրիգոր Դանիելյանը


«Առաջին անգամ ելույթ ենք ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում եւ Սոչիում: Հանդիսատեսը շատ գոհ էր, ինչն էլ ամենակարեւորն է մեզ համար: Մեծ բավականություն ստացանք նրանց ջերմ ընդունելությունից: Շրջագայությունը տեւել է 5 օր: Գրաֆիկն, իսկապես, շատ խիտ էր»,-նշել է նա:

Հյուրախաղերի չեն մեկնել Քրիստինե Եղոյանը, Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: Իսկ պատճառն այն է, որ ելույթի ծրագիրը հին եթերաշրջանից է, որտեղ նրանց կերպարները ներառված չեն:

Գարիկ Սեփխանյանը, Մարջան Ավետիսյանը եւ Արփի Գաբրիելյանը


Ի դեպ, Գոռ Հակոբյանը վերջերս լուսանկար էր հրապարակել հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք համագործակցություն է եղել: Մեր հարցին ի պատասխան` Մենչն ասել է, որ Գարիկն իր ընկերն է, ուստի ամեն անգամ Մոսկվա մեկնելիս հանդիպում են, սակայն համատեղ ելույթներ չեն ունեցել:

Գոռ Հակոբյանը եւ Գարիկ Մարտիրոսյանը


Ֆուլհաուսցիներից ոմանք վերադարձել են Երեւան, իսկ Միհրան Ծառուկյանն այլ կատարողների հետ շարունակում է շրջագայությունը ռուսաստանյան քաղաքներում: Համերգները վարում են Գոռ Հակոբյանն ու Արփի Գաբրիելյանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` ֆուլհաուսցիների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW