×


Մենչ.««Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայում հարսանիք չի լինի»

Հեռուստադիտողը շուրջ 3 տարի է` հետեւում է «Ֆուլ Հաուս»-ի զարգացումներին: Ավարտին է մոտենում հումորային նախագծի 6-րդ եթերաշրջանը. այսօր կցուցադրվի վերջին սերիան: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է սիթքոմի պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը:

Անի Երանյանը, Արմեն Պետրոսյանը եւ Արփի Գաբրիելյանը


«Վերջին սերիայում հարսանիք չի լինի: Կարծես ավանդույթ դարձած նոր երգի պրեմիերայի ականատես եւս չենք լինի: Չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչպիսի ավարտ կունենա այս եթերաշրջանը: Միայն նշեմ, որ շատերի համար սպասելի կամ գուցե ոչ այնքան հանգուցալուծում կլինի»,-ասել է նա:

Գոռ Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը եւ Միհրան Ծառուկյանը


Մենչն առայժմ դժվարանում է պատասխանել, թե արդյոք սիթքոմը շարունակություն կունենա: Փոխարենը վստահեցրել է, որ համերգային ելույթները չեն դադարեցնի. «Հուլիսի 26, 27, 28-ին հանդես կգանք Երեւանում, հոկտեմբերին կմեկնենք Եվրոպա, իսկ նոյեմբերին` Միացյալ Նահանգներ»:

Քրիստինա Եղոյանը եւ Գարիկ Սեփխանյանը


Պրոդյուսերն անդրադարձել է նաեւ «Ֆուլ Հաուս»-ի՝ վերջերս ցուցադրված «Դոմինո»-ի հետ համատեղ սերիային: Նրա խոսքով` մտահղացումն իրենց ստեղծագործական խմբինն է եղել, կարծում է՝ հետաքրքիր սերիա են ստացել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW