Կրեմլի մեծ համերգասրահում օրերս նշել են «Ուրախների եւ հնարամիտների ակումբ»-ի 55-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը մասնակցել է նաեւ փայլուն ելույթներով ճանաչում ձեռք բերած, 1997 թվականի Բարձրագույն լիգայի հաղթող «Նոր հայեր» թիմը:
Գարիկ Մարտիրոսյանը եւ Արմեն Պետրոսյանը
«Այս մեծ միջոցառմանը Ալեքսանդր Մասլյակովը որոշել էր հրավիրել նաեւ հին, հայտնի ու սիրված մի քանի թիմերի, այդ թվում՝ եւ մեզ»,-BRAVO.am-ին ասել է հումորիստ-դերասան, «Նոր հայեր»-ի անդամ Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ բեմում ներկայանալիս ոչինչ չէր փոխվել, թերեւս միայն իրենց տարիքը, իսկ զգացողությունները նույնն էին.«Ինչպես տարիներ առաջ, ուզում էինք բոլորից լավ հանդես գալ»:
«Նոր հայեր» թիմը նվաճել է ՈւՀԱ 55-ամյակի համերգ-մրցույթի գավաթը
Այսօր նրանք կրկին մրցանակակիր են: Մենչը տեղեկացրել է, որ արժանացել են սահմանված 3 գավաթներից մեկին, իսկ մյուս երկուսին՝ Պյատիգորսկի եւ Սոչիի թիմերը.«Միայն վերջին օրն իմացանք, որ միջոցառումը մրցութային է: Անհանգիստ էինք, քանի որ այս խաղի համար արդեն մեծ ենք, սակայն ելույթը շատ լավ անցավ: Շատ պատասխանատու ելույթ էր, քանի որ դահիճում էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի դեպ, արտերկրից ժամանած միակ թիմն էինք»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի «ֆեյսբուքյան» էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: