«2016-ն ինձ համար կորստով լի տարի էր: Ամենածանրը հայրիկիս մահն էր: Գործնական առումով, սակայն, տարին բավականին հաջողված էր. ունեցանք «Ֆուլ Հաուս»-ի երկու եթերաշրջան, որոնք բարձր վարկանիշ ձեռք բերեցին, ինչպես նաեւ բազմաթիվ համերգներ Հայաստանում եւ շրջագայություններ նրա սահմաններից դուրս»` նախորդ տարին այսպես է ամփոփել հումորիստ, հեռուստատեսային մի շարք նախագծերի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
Արմեն Պետրոսյանի ընտանիքը Նոր տարին դիմավորել է Լոս Անջելեսում
Նա նշել է նաեւ, որ Միհրան Ծառուկյանի հետ մինչ տարեվերջ հասցրել էին ստեղծել նաեւ նոր երգեր եւ տեսահոլովակ. «Գոռ Հակոբյանի հետ եւս համատեղ աշխատանք է արվել, որի արդյունքում 2 երգ է ձայնագրվել, մեկն էլ տեսահոլովակ ունեցավ»:
Արմեն Պետրոսյանը՝ Լոս Անջելեսի իր ամենասիրելի ռեստորանում :)
2017-ը Մենչն ընտանիքի հետ դիմավորել է Միացյալ Նահանգներում: Ինչպես հայտնել է՝ առաջին անգամ է հարազատների հետ Նոր տարին արտերկրում տոնել. «Այս տարի պարզապես այդպես ցանկացա: Դիմավորեցի ընկերներիս, ընտանիքիս անդամների հետ: Ինչ ավանդույթ էլ ունեինք, այս տարի խախտվեց: Այն տարբերվեց նախորդներից, քանի որ հայրս կողքիս չէր: Ամանորի տոների հետ կապված հաճելի ու պայծառ շատ հուշեր ունեմ, սակայն փորձում եմ երեխաներիս տալ ավելին: Տա Աստված, որ նրանք էլ դրանից ավելին կարողանան տալ իրենց երեխաներին»:
Արմեն Պետրոսյանի երեխաները
Նա այս տարի էլ բուռն գործունեություն կծավալի, նշել է՝ ծրագրեր ու պլաններ շատ ունի, որոնց իրականացման վրա արդեն իսկ սկսել է աշխատել:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: